Ezekiel 19AE1994

1«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայէլի իշխանի վրայ: Ասա՛.

2Ինչպէ՞ս եղաւ, որ մայրդ յայտնուեց առիւծների մէջ, կորիւնդ առիւծների մէջ բազմացրեց իր կորիւններին:

3Նրա կորիւնների մէջ մի կորիւն հասակ նետեց, առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող:

4Նրա մասին լսեցին ազգեր, բռնեցին նրան՝ սպանելու համար, դնչակալով տարան Եգիպտացիների երկիրը:

5Մայր առիւծը տեսաւ, որ կորիւնը բաժանուեց իրենից, յոյսը կտրեց եւ իր կորիւններից մի ուրիշ կորիւն առիւծ դարձրեց:

6Սա շրջում էր առիւծների մէջ: Առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող:

7Յանդգնութեամբ որս էր անում, քաղաքներ կործանում, իր մռնչոցով երկիրն ամբողջովին աւերում:

8Շրջակայ երկրներից ազգեր ելան նրա դէմ, թակարդներ լարեցին նրա շուրջ՝ սպանելու համար,

9դնչակալ հագցրին, վանդակի մէջ տարան բաբելացիների թագաւորի մօտ ու բանտ դրեցին, որպէսզի Իսրայէլի լեռների վրայ նրա

10Քո մայրը մի որթատունկ էր, նռնենու մի ծաղիկ՝ տնկուած հոսող ջրերի վրայ: Նրա տունկն ու պտուղն ուռճացան շնորհիւ առատ

11Նրա հզօր մականն իշխեց ազգի իշխանների վրայ. իր հասակով նա բարձրացաւ ծառաստանների մէջ: Տեսաւ իր մեծութիւնը բազմաթիւ

12բարկութիւնից ջարդուեց ու գետին տապալուեց: Խորշակը չորացրեց նրա ճիւղերը: Այսպիսով նրանից վրէժ լուծուեց, ու չորացաւ

13Եւ հիմա այն տնկեցին անապատում, անջրդի հողի վրայ:

14Կրակ ելաւ նրա ընտիր-ընտիր բներից ու ճարակեց այն: Եւ նրանում հզօր մական չմնաց: Ազգը ողբի առակ է դարձել, ողբ էլ պիտի

15Իսրայէլի տան աւագներին

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Ezekiel 19.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.