1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն առածը, որ ասում են իսրայէլացիներիդ մէջ, թէ՝ «Հայրերն ազոխ են կերել, զաւակների
3Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - Իսրայէլում այդ առածն այլեւս չի ասուելու,
4որովհետեւ բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպէս հօրը, այնպէս էլ զաւակինը. ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի:
5Բայց եթէ մէկն արդար է, գործադրում է օրէնքներս ու արդարութիւնը,
6լեռների վրայ զոհաբերուածը չի ուտում, աչքը չի գցում Իսրայէլի տան կուռքերին, չի պղծում իր ընկերոջ կնոջը, իր կնոջն էլ
7պարտապանի աւանդը վերադարձնում է, յափշտակութիւն չի կատարում, իր հացը տալիս է քաղցածներին ու մերկին հագցնում է,
8իր դրամը փոխ չի տալիս ու տոկոսով յետ չի պահանջում, ձեռք է քաշում անիրաւութիւնից, արդար դատաստան է տեսնում մարդու եւ
9իմ հրամաններով է շարժւում, որպէսզի օրէնքներս պահի ու գործադրի, - այդպիսին արդար է, ապրելով պիտի ապրի, - ասում է
10Իսկ եթէ մէկը այլասերուած, արիւն թափող զաւակ է ծնել, մեղքեր է գործել,
11իր արդար հօր ճանապարհով չի ընթացել, լեռների վրայ զոհաբերուածն է կերել,
12պղծել է իր ընկերոջ կնոջը, բռնադատել աղքատին ու տնանկին, յափշտակութիւն կատարել, աւանդը չի վերադարձրել, աչքը գցել է
13անօրէնութիւն է գործել, իր դրամը փոխ է տուել եւ վաշխով ու տոկոսով յետ պահանջել, - այդպիսին, որ այս բոլոր
14Եւ եթէ զաւակը ծնուի, տեսնի իր հօր գործած բոլոր մեղքերը, վախենայ եւ նոյն բաները չանի՝
15լեռների վրայ զոհաբերուածը չուտի, աչքը Իսրայէլի տան կուռքերին չգցի,
16իր ընկերոջ կնոջը չպղծի, ոչ ոքի չբռնադատի, աւանդը չիւրացնի, յափշտակութիւն չկատարի, իր հացը տայ քաղցածներին ու
17անիրաւութիւնից ձեռք քաշի, վաշխ ու տոկոս չառնի, արդարութիւն գործի, իմ հրամաններով շարժուի, - այդպիսին իր հօր
18Բայց նրա հայրը, եթէ սաստիկ նեղել է, յափշտակել է ու կողոպտել եղբօրը, հակառակ գործեր կատարել իմ ժողովրդի մէջ, -
19Ասում էք, թէ՝ «Ինչպէ՞ս է որ հօր անիրաւութիւնը որդուն չի պարտաւորեցնում»: Քանի որ որդին ողորմածութիւն է արել ու
20Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի, իսկ որդին հօր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրաւութիւնները: Արդարի
21«Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրէնութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու
22Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրաւութիւնները չեն յիշուելու, այլ իր գործած արդարութեան համար նա ապրելու
23Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում, - ասում է Տէր Աստուածը, - եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի:
24Իսկ եթէ արդարն իր արդարութիւնից շեղուի, անարդարութիւն գործի, ըստ անօրէն մարդու կատարած բոլոր անօրէնութիւնների՝ նրա
25Ասում էք, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ: Արդ, լսեցէ՛ք, ո՛վ իսրայէլացիներ: Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ: Չէ՞ որ ձեր
26Եթէ արդարն իր ճանապարհից շեղուի ու անիրաւութիւն գործի, մեռնելու է իր գործած անօրէնութեան մէջ:
27Իսկ եթէ անօրէնը յետ կանգնի իր անօրէնութիւնից, օրէնքներս կատարի, արդարութիւն անի, - ինքն իր հոգին փրկելու է,
28որովհետեւ տեսել ու յետ է դարձել իր կատարած բոլոր ամբարշտութիւններից: Ապրելով ապրելու է ու չի մեռնելու:
29Բայց Իսրայէլի այդ տունն ասում է, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ: Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ, ո՛վ տունդ Իսրայէլի:
30Ուստի Իսրայէլի այդ տանը, իւրաքանչիւրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատաստան անելու, - ասում է Ամենակալ Տէրը: -
31Դէ՛ն նետեցէք ձեզնից ձեր բոլոր ամբարշտութիւնները, որ կատարել էք իմ հանդէպ. ձեր մէջ նոր սիրտ ու նոր հոգի դրէք,
32Յիրաւի, ես մեղանչածի մահը չեմ տենչում, - ասում է Ամենակալ Տէրը, - այլ նա թող յետ կանգնի իր չար ճանապարհներից ու
33Ողբ Իսրայէլի իշխանի վրայ