1Ահա եւ Դաւթի վերջին խօսքերը. «Հաւատարիմ է Յեսսէի որդի Դաւիթը, հաւատարիմ է նա, որին Տէրը բարձրացրեց եւ իբրեւ Աստծու
2Գեղեցիկ են Իսրայէլի երգերը։ Տիրոջ հոգին իմ մէջ խօսեց, նրա խօսքն իմ լեզուի վրայ է։
3Իսրայէլի Աստուածն ասաց, ինձ հետ խօսեց Իսրայէլի պահապանը. ես այլաբանութեամբ ասացի մարդկանց. « Ո՞վ կարող է դիմանալ
4Արեգակն առաւօտեան ծագում է, եւ նրա լոյսը չի պակասում, ինչպէս անձրեւից յետոյ կանաչն է բարձրանում երկրի վրայ։
5Մի՞թէ այդպիսին չէ իմ տունը հզօր Աստծու մօտ։ Նա ինձ հետ յաւիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պէտք է
6Անօրէնները թող չբողբոջեն. նրանք նման են դուրս գցուող փշերի, որոնք ձեռքով չեն բռնւում,
7այլ երկաթով ու նիզակի ծայրով են նետւում կրակի մէջ եւ այրւում են իրենց ամօթից»։
8Սրանք են Դաւթի զօրավարների անունները. քանանացի Յեբուսթէ՝ նոյն ինքը ասոնացի Ադինոն մէկ երրորդ մասի հրամանատար։ Սա
9Նրանից յետոյ գալիս է Եղեանան՝ նրա հօրեղբօրորդին, սոսացու որդին, որը Դաւթի երեք զօրավարներից մէկն էր։ Երբ սա
10Նա վեր կացաւ ու այլազգիներին այնքան հարուածեց, որ ձեռքը կպաւ սրին։ Տէրն այդ օրը մեծ փրկութիւն պարգեւեց։ Զօրքը մնաց,
11Սրանից յետոյ գալիս է արուկացի Սիսի որդին՝ Սամաան։ Այլազգիները հաւաքուել էին Ծնօտ կոչուող վայրում։ Այնտեղ կար մի
12իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց զօրքին, հարուածեց այլազգիներին, ու Տէրը մեծ փրկութիւն պարգեւեց։
13Երեսուն զօրավարներից երեքը գնացին Կասովա, Ոդողոմի քարայրը, Դաւթի մօտ։ Այլազգիների գնդերը բանակատեղի էին դրել
14Դաւիթն այն ժամանակ ամրոցում էր։ Այն ժամանակ այլազգիների բանակատեղին Բեթղեհէմում էր։
15Դաւիթը ջուր խմելու ցանկութիւն ունեցաւ եւ ասաց. «Ո՞վ ինձ Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորի ջրից ջուր կը բերի, որ
16Այլազգիների գնդերը Բեթղեհէմում էին։ Երեք զօրավարները ճեղքեցին այլազգիների բանակը, ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի
17Նա չուզեց խմել այն, այլ նուիրեց Տիրոջը։ Նա ասաց. «Քա՛ւ լիցի ինձ, ո՜վ Տէր, որ այդ բանն անեմ։ Մի՞թէ ես կը խմեմ իրենց
18Եւ Աբեսսան՝ Յովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, այս երեքի գլխաւորն էր։ Նա իր նիզակով երեք հարիւր հակառակորդ էր սպանել։
19Նա անուանի էր երեքի մէջ, նրանցից աւելի փառաւորուած, նրանց գլխաւորը, բայց նա այն երեքի աստիճանին չհասաւ։
20Բազում գործեր կատարած կաբէէղացի մի զօրաւոր մարդու՝ Յովիդայէի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիէլի երկու որդիներին։
21Նա էր սպանել եգիպտացի յաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան յիշեցնող մի նիզակ։ Նա յարձակուելով
22Այս բանն արել էր Յովիդայէի որդին՝ Բանեան։ Նա անուանի էր երեք զօրավարների մէջ։
23Նա այդ երեքից ամենից փառաւորն էր, սակայն առաջին երեքին չէր հասնի։ Դաւիթը նրան իր շտեմարանների վերակացու էր
24Յովաբի եղբայր Ասայէլ, որը երեսուն զօրավարներից մէկն էր։
25Բեթղեհէմում ապրող նրա հօրեղբօր՝ Եղիուդի որդի Եղեանա,
26ռուդացի Սամաա, կեղոթացի Սեղղոմ, փեղղատացի Աղղաս,
27թեկուացի Եսկաթի որդի Իրաս, ասոթացու որդիներից անաթոթացի Աբիեզեր,
28աղիոյացի Եղղոն, նետոփատացի Նոերէ, Փամփանի որդի Աղափ, նեփղաթացի Անտովէ,
29եփրաթացի Բենիամինի որդիների Գաբաեթի բնակավայրից՝ Ռիբայի որդի Եթթի, Գովասի ձորից՝ Ադդայի,
30Նաքաղայի Ադդայի դաշտավայրերից՝ Աբիեղբոն,
31ղադաբարացի Գասբիէ,
32բարասամացի Ասմոն,
33սաղաբոնացի Եղիաս, Ասանի որդի Յովնաթան,
34արոդացի Սամնան, արաթիրացի Աբեդի որդի Եղիա, ասիբացիներից Ամաքի որդի Աղիփաղեթ,
35գաղամոնացի Աքիտոփէլի որդի Եղիաբ, կարմեղացի Ասարէ, երքացի Տուուր,
36Նաթանի որդի Գաղա, որը մեծ ուժի տէր գաղաադացու որդին էր, ամմանացի Եղիէ,
37Շարուհիի որդի Յովաբի կապարճակիր բեքրոթացի Գեղորէ, յեթերացի Իրաս,
38բեթանացի Գարէի, քետացի Ուրիա։ Ընդամէնը՝ երեսունեօթը հոգի։
39Հեղեղատից արաբոթացի Գադաբիէլից սերուած նաեւ ուրիշներ։