1Այն օրը, երբ Տէրը Դաւթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սաւուղի ձեռքից, Դաւիթը Տիրոջն ուղղեց օրհնութեան հետեւեալ
2«Տէրն իմ վէմն է, ամրութիւնն ու փրկիչը։
3Թող Աստուած ինձ պահապան լինի. ես նրան եմ ապաւինել։ Նա է իմ հովանաւորը, իմ փրկութեան եղջիւրը, իմ պաշտպանն ու իմ
4Անիրաւ մարդկանցից փրկի՛ր ինձ, Տէ՜ր։ Օրհնեալ Տիրոջն եմ աղերսում, որ ազատուեմ իմ թշնամիներից։
5Ինձ պաշարեցին մահաբեր թուլութիւնները, ինձ խռովեցին անօրէնութեան հեղեղները։
6Մահուան երկունքն ինձ պատեց, մահուան որոգայթներ ծառացան իմ առաջ։
7Իմ նեղութեան մէջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, ու նա իր սուրբ տաճարից պիտի լսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա
8Երկիրը դողաց, ալեկոծուեց ու ցնցուեց, երկնքի հիմքերը դղրդացին ու տապալուեցին, քանզի Տէրը բարկացել էր դրանց վրայ։
9Նրա բարկութիւնից ծուխ ելաւ, ու նրա բերանից՝ լափող հուր։
10Նրանից կայծակներ արձակուեցին, նա խոնարհեցրեց երկինքն, ու ինքը ցած իջաւ։
11Մառախուղ կար նրա ոտքերի տակ։ Նա նստեց քերովբէների վրայ ու թռաւ, սաւառնեց հողմերի թեւերի վրայ։
12Նա իրեն խաւարով պատեց, խաւարով ծածկեց իր վրանըու ջրի խաւարով թանձրացրեց ամպերը։
13Նրա առաջ եղած լոյսի ցոլքից հրէ կայծակներ բորբոքուեցին։
14Տէրը երկնքից որոտաց, ու Բարձրեալը ձայն տուեց։
15Նա իր նետերն արձակեց՝ ցրեց դրանք, կայծակներ փայլատակեցրեց ու զարհուրեցրեց դրանք։
16Ծովի ակունքներն ի յայտ եկան, Տիրոջ սաստից ու նրա բարկութեան հողմ արտաշնչելուց երեւան եկան հիմքերը տիեզերքի։
17Նա երկնքի բարձունքներից ինձ ձեռք երկարեց եւ ինձ դուրս բերեց յորդառատ ջրերից։
18Նա ինձ կորզեց իմ ուժեղ թշնամիների ու ինձ ատողների բռնութիւնից, քանզի նրանք ինձանից հզօր էին։
19Նեղ օրեր ունեցայ, սակայն Տէրն ինձ նեցուկ եղաւ։ Նա ինձ դուրս բերեց անդորր մի տեղ ու փրկեց ինձ, քանզի նա ինձ սիրեց։
20Տէրն ինձ հատուցեց ըստ իմ արդարութեան,
21եւ ըստ իմ ձեռքերի մաքրութեան պիտի հատուցի ինձ Տէրը։
22Ես պահել եմ Տիրոջ պատգամները եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ գործել։
23Նրա բոլոր օրէնքներն իմ առաջ են, եւ ես նրա պատգամներից չեմ շեղուել։
24Նրա առաջ անբիծ եմ եղել եւ նախօրօք հեռու մնացել անօրէնութիւնից։
25Տէրն ինձ թող հատուցի ըստ իմ արդարութեանու ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ կան Տիրոջ աչքի առաջ։
26Սրբի հետ սուրբ պիտի լինես, կատարեալի հետ՝ կատարեալ։
27Ընտրեալի հետ ընտրեալ պիտի լինես, իսկ ծուռի հետ՝ ծուռ։
28Դու պիտի փրկես տնանկ ժողովրդին, իսկ ամբարտաւանների աչքերը պիտի խոնարհեցնես։
29Դո՛ւ ես իմ ճրագը, Տէ՜ր, եւ դո՛ւ ես լուսաւորելու իմ խաւարը։
30Քեզնով միայնակ զինուած պիտի վազեմ եւ իմ Աստծու շնորհիւ պիտի անցնեմ պարսպի վրայով։
31Իմ հզօ՜ր Աստուած, քո ճանապարհն անարատ է։ Տիրոջ խօսքը ճշմարիտ է, նա հովանաւոր է բոլոր իրեն ապաւինողներին։
32Ո՞վ է հզօր, բացի քեզանից, Տէ՜ր, եւ ո՞վ է արարիչ, բացի մեր Աստծուց։
33Հզօր է Տէրը, որն ինձ հզօրացնում է զօրութեամբ, իմ ճանապարհներն անարատ դարձնում։
34Նա իմ ոտքերը հաստատուն է պահում, ինչպէս եղջերուներինը, եւ ինձ բարձունքների վրայ է կանգնեցնում։
35Նա իմ ձեռքը պատերազմի է սովորեցնում եւ իմ բազուկներով պղնձէ աղեղ ձգում։
36Դու ես ինձ տուել իմ փրկութեան պաշտպանութիւնը, իմ հնազանդութիւնն ընդարձակել է իմ ճանապարհը։
37Իմ ոտքերը չեն դողացել։ Ես պիտի հալածեմ իմ թշնամիներին,
38նրանց պիտի կոտորեմ ու յետ պիտի չդառնամ, մինչեւ որ իսպառ չոչնչացնեմ նրանց։
39Ես խորտակելու եմ նրանց, որ ոտքի չկանգնեն։ Նրանք պիտի ընկնեն իմ ոտքերի տակ։
40Դու ինձ զօրութեամբ պիտի գօտեպնդես, որ պատերազմեմ, եւ դու իմ դէմ ելնողներին իմ ձեռքը պիտի յանձնես։
41Դու իմ թշնամիներին իմ առջեւից փախուստի մատնեցիր ու իմ ատելիներին կոտորեցիր։
42Նրանք պիտի աղաղակեն, բայց ոչ ոք նրանց չպիտի օգնի։ Նրանք Տիրոջը դիմեցին, բայց նա չլսեց նրանց։
43Ես նրանց պիտի կոխոտեմ ինչպէս գետնի հողըեւ պիտի տրորեմ ինչպէս փողոցի ցեխը։
44Դու ինձ կը փրկես ժողովուրդների կռուից եւ ինձ կը կանգնեցնես ազգերի գլխին։ Ինձ անծանօթ ժողովուրդը ծառայեց ինձ եւ
45Օտարների որդիները կեղծաւորութիւն արեցին իմ առաջ։
46Օտարների որդիները վերանալու են, կոտորուելու են իրենց թաքստոցներում։
47Կենդանի է Տէրը, եւ օրհնեալ է իմ պահապանը։Բարձրանալու է Տէրը՝ իմ փրկութեան պահապանը։
48Հզօր է Տէրը, նա վրէժխնդիր է, ժողովուրդներին հպատակ է դարձնում ինձ։
49Նա ինձ պիտի փրկի իմ թշնամիներից եւ ինձ վրայ յարձակուողներից աւելի վեր պիտի դասի ինձ, անիրաւ մարդուց պիտի փրկի ինձ։
50Այս բանի համար ազգերի մէջ պիտի գոհանամ քեզանից, Տէ՜ր, եւ քո անունը պիտի գովերգեմ իմ սաղմոսներում։
51Նա թագաւորի փրկութիւնն ապահովում է եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւթին ու նրա սերնդին մինչեւ յաւիտեան»։