1 Chronicles 2AE1994

1Սրանք են Իսրայէլի որդիների անունները. Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա,

2Իսաքար, Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ, Ասեր։

3Յուդայի որդիները՝ Էր, Օնան եւ Սելոմ. այս երեքին Յուդայի համար ծնեց քանանացի մի մարդու դուստր Շաւան։ Յուդայի

4Նրա հարս Թամարը ծնեց Փարէսին ու Զարային։

5Յուդայի բոլոր որդիները թուով հինգ էին։ Փարէսի որդիները՝ Եսրոմ ու Յեմուէլ։

6Զարայի որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քաղքաղ եւ Դարա, ընդամէնը՝ հինգ որդի։

7Քարմիի որդին էր Աքարը, որ դժբախտութիւն բերեց Իսրայէլին՝ Աստծուն վերապահուած աւարից բաժին առնելով։

8Եթանի որդին էր Ազարիան։ Եսրոմի որդիները, որ ծնուեցին նրա համար, էին

9Յերամէլը, Օրամը, Օքոբէլը եւ Արամը։

10Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Յուդայի տան իշխան Նաասոնին։

11Նաասոնը ծնեց Սաղմանին.

12Սաղմանը ծնեց Բոոսին. Բոոսը ծնեց Օբէդին, Օբէդը ծնեց Յեսսէին։

13Յեսսէն ծնեց իր անդրանիկ որդի Եղիաբին, երկրորդ որդի Ամինադաբին, երրորդ որդի Սամաային,

14չորրորդ որդի Նաթանայէլին, հինգերորդ որդի Հռադային, վեցերորդ որդի Ասոմին, եօթներորդ որդի Դաւթին։

15Նրանց քոյրերն են Սարուիան եւ Աբիգեան։

16Սարուիան ունեցաւ երեք որդի՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ։

17Աբիգեան ծնեց Ամեսային, իսկ Ամեսայի հայրն էր իսմայէլացի Յեթրին։

18Եսրոնի որդի Քաղեբը կին առաւ Ազուբային, որից ծնուեց Երիմոթը։

19Սրանք են նրա որդիները. Յովասար, Սոբաբ եւ Օռնա։ Մեռաւ Ազուբան, եւ Քաղեբը կին առաւ Եփրաթին, իսկ սա նրա համար ծնեց

20Օրը ծնեց Օրիին։ Օրին ծնեց Բեսելիէլին։

21Դրանից յետոյ Եսրոնը պառկեց Գաղաադի հօր՝ Մաքիրի դստեր հետ, եւ նրան կնութեան առաւ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։

22Նա ծնեց Սեգուբին. Սեգուբը ծնեց Յայիրին։ Սա Գաղաադում քսաներեք քաղաք ունէր։

23Նա գրաւեց Գեսուրից ու Արամից Յայիրի գիւղերը, Կանաթն ու նրա աւանները՝ վաթսուն քաղաք. այս ամէնը Գաղաադի հօր՝ Մաքիրի

24Եսրոնի մեռնելուց յետոյ Եփրաթա եկաւ Քաղեբը, եւ Եսրոնի կին Աբիան ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հօրը։

25Եսրոնի անդրանիկ որդու՝ Յերեմիէլի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամանը, Բաանը, Առանը եւ սրա եղբայր Ասոմը։

26Յերեմիէլը ուրիշ կին էլ ունէր, որի անունն էր Ատարա։

27Սա Ունոմի մայրն էր։ Յերեմիէլի անդրանիկ որդու՝ Հռամայի որդիներն էին Մաասը, Յաբինը եւ Ակորը։

28Ունոմի որդիներն էին Սամային եւ Յադային։

29Սամայիի որդիներն էին Նաբադն ու Աբիսուրը. Աբիսուրի կնոջ անունն էր Աբիսեա, որը ծնեց Ազաբարին, Մոլիլին։

30Նաբադի որդիներն են Սաղադը եւ Ափփեմը։

31Սաղադը մեռաւ անորդի, նա ժառանգ չունէր։ Ափփեմի որդին Յեսսին էր։

32Յեսսիի որդին էր Սոսանը։ Սոսանի որդին էր Աղային։ Աղայիի որդիներն էին Աքիսաման, Յեթերն ու Յովնաթանը։

33Յեթերը մեռաւ առանց որդի ունենալու։ Յովնաթանի որդիներն են Փաղէթը եւ Օզազան։

34Սրանք Յերեմիէլի որդիներն են։ Սոսանը չունէր որդիներ, այլ միայն դուստրեր։ Սոսանն ունէր մի եգիպտացի ծառայ, որի անունն

35Սոսանն իր դստերը կնութեան տուեց իր ծառայ Յոքաղին, որը ծնեց Եթթիին։

36Եթթին ծնեց Նաթանին. Նաթանը ծնեց Աբէդին.

37Աբէդը ծնեց Օփղաղին. Օփղաղը ծնեց Օբէդին. Օբէդը ծնեց Յէուին.

38Յէուն ծնեց Ազարիասին. Ազարիասը ծնեց Քեղղէսին. Քեղղէսը ծնեց Եղէասային.

39Եղէասան ծնեց Սոսոմէին. Սոսոմէն ծնեց Սաղղումին.

40Սաղղումը ծնեց Յեքոնիասին.

41Յեքոնիասը ծնեց Եղիսամային։

42Յերեմիէլի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, եւ Մարիսան, որ Քեբրոնի հայրն

43Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափփսի, Հռոկոմ եւ Սեմաա։

44Սեմաան ծնեց Հռաամին՝ Յերակայի հօրը։

45Յերական ծնեց Սաղամային, որի որդին էր Մաոնը՝ Բեթսորի հայրը։

46Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Յոսային ու Գեզուէին։

47Ադայի որդիներն էին Հռագեմը, Օթամը, Գերսոմը, Փաղէտը, Գեփան եւ Սագափը։

48Քաղեբի հարճ Մոքան ծնեց Սեբերին եւ Թաքնային։

49Նա ծնեց նաեւ Սագափին՝ Մադենայի հօրը, Սաւուղին՝ Մաքամենայի ու Բաղայի հօրը։ Քաղեբի դուստրը Ասքան էր։

50Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները. Սոբաղ՝ Կարիաթարիմի հայրը, Սաղոմոն՝ Բեթղամոնի հայրը,

51Բեթղէէմի հայրը, Արի՝ Բեթեգորի հայրը։ Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիներն էին

52Արան, Եսին, Ամանիթը, Թիւմասփայէն, Հռիաթիաւրը, Եթաղիմը, Եփիթինը, Սամաթինը, Յեմասարինը։

53Սրանցից են առաջացել սարաթացիները եւ եսթաւուղացիները։

54Սաղոմոնի որդիներն էին Բեթղեհէմը, Նետոփաթին, Ատարոթը, Յովաբի ցեղը, մանաթացիների կէս ցեղը, Եսարային։

55Գաբէսում բնակուող ուսեալների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները եւ սոկաթացիները։ Սրանք են Հռեքաբի տան հայր

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.