1Ադամ, Սէթ, Ենոս,
2Կայնան, Մաղաղայէլ, Յարեդ,
3Ենոք, Մաթուսաղա, Ղամէք,
4Նոյ։Նոյի որդիները՝ Սէմ, Քամ, Յաբեթ։
5Յաբեթի որդիները՝ Գամեր, Մագոգ, Մադայի, Յովիդան, Եղիսան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։
6Գամերի որդիները՝ Ասքանազ, Հռիփաթ եւ Թորգոմա։
7Յովիդանի որդիները՝ Ելիսա եւ Թարսիս, կիտացիները եւ հռոդացիները։
8Քամի որդիները՝ Քուս եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։ Քուսի որդիները՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Հռեգմա եւ Սաբակաթա։
9Հռեգմայի որդիները՝ Սաբա եւ Դեդան։
10Քուսը ծնեց Նեմրոթին. սա սկսեց հզօր որսորդ դառնալ երկրի վրայ։
11Մեստրեմը ծնեց լութիմացիներին, լաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաբիմացիներին, պատրոսիիմացիներին եւ
12որոնցից էլ առաջացան փղշտացիները, նաեւ՝ քափթորիիմացիներին։
13Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, քանանացիներին,
14յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,
15խեւացիներին, արուկեցիներին, արսենացիներին,
16արադացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին։
17Սէմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։ Արամի որդիները՝ Յուս, Եմող, Գաթեր եւ Մոսոք։
18Արփաքսադը ծնեց Կայինանին, Կայինանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։
19Եբերն ունեցաւ երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, քանզի նրա օրօք երկիրը բաժանուեց, իսկ նրա եղբօր անունն էր Հեկտան։
20Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Արամոթին,
21Կեդրուրանին, Եզէլին, Դեկլանին, Կամաանին, Աբիմէէլին, Սաբային,
22Սուփիրին, Եւիին եւ Յորամին։
23Սրանք ամէնքը Հեկտանի որդիներն են։
24Սէմի որդիները՝ Ելամ, Ասսուր, Արփաքսադ, Կայինան, Սաղա, Եբեր,
25Փաղէկ, Ռագաւ, Սերուք, Նաքոր, Թառայ,
26Աբրամ, նոյն ինքը՝ Աբրահամ։
27Աբրահամի որդիները՝ Իսահակ եւ Իսմայէլ։
28Իսմայէլի որդիները՝
29Նաբէոթ, Կեդար,
30Նաբդեէլ, Մաբսան, Մասմա, Իդումա, Մասսէ, Քոդադ, Թաման, Իտուր, Նափէս եւ Կեդմա։
31Սրանք են Իսմայէլի որդիները։
32Աբրահամի հարճի՝ Քետուրի որդիները. նա ծնեց Եմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին եւ Սովիվէին։ Հեկսանի
33Մադիանի որդիները՝ Գեփար, Օփեր, Ենոք, Աբիդա եւ Ելդա։ Սրանք ամէնքը Քետուրի որդիներն են։
34Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսաւ եւ Յակոբ։
35Եսաւի որդիները՝ Եղիփազ, Հռագուէլ, Յէուլ, Եգղոմ եւ Կորէ։
36Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սոփար, Գոթոմ եւ Կենէզ։ Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղէկին։
37Ռագուէլի որդիները՝ Նաքէթ, Զարեհ, Սոմէ եւ Մոզէ։
38Սէիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա, Դեսոն, Ասար եւ Հռիսոն։
39Ղոտանի որդիները՝ Քոռի, Էման։ Ղոտանի քոյրը՝ Թամնա։
40Սոբաղի որդիները՝ Գողամ, Մանաքաթ, Գեբէլ, Սոփար եւ Յովնան։ Սեբեգոնի որդիները՝ Այիա եւ Օնան։ Անայի որդին՝ Դեսոն, իսկ
41Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Յեթրան եւ Քառան։ Ասարի որդիները՝ Բաղտան, Ազուկամ, Յովակիմ եւ Ուկամ։
42Դեսոնի որդիները՝ Օս եւ Առան։
43Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմում, նախքան իսրայէլացիների թագաւորելը։ Սեփորի որդին Բաղակն էր, եւ
44Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Յոբաբը՝ բոսորացի Զարեհի որդին։
45Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն Թեմնացիների երկրում թագաւորեց Ասոմը։
46Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիամացիներին։
47Նրա քաղաքի անունը Գէթեմ էր։ Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց մասեկացի Սամաան։
48Մեռաւ Սամաան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը, որը գետեզերքի մօտ գտնուող Ռոբոթ բնակավայրից էր։
49Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Աքոբորի որդի Բաղաենոնը։
50Մեռաւ Աքոբորի որդի Բաղաենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը։ Նրա քաղաքի անունը Փոգոր էր, իսկ նրա կնոջ անունը՝
51Մեռաւ Ադադը։
52Սրանք են Եդոմի երկրի իշխանները. իշխան Թամանա, իշխան Գոլա, իշխան Յեթեր,
53իշխան Ելիսակամաս, իշխան Եղաս,
54իշխան Փինոն, իշխան Կենէզ, իշխան Թեման, իշխան Սարսար, իշխան Մագեդիէլ, իշխան Զափոսիիմ։
55Սրանք Եդոմի երկրի իշխաններն են։