Song of Solomon 5AA1896

1Ես եկայ իմ պարտէզը, ով իմ քոյր հարս. քաղեցի իմ զմուռսն իմ բուրմունքի հետ. կերայ իմ խորիսխը իմ մեղրի հետ. խմեցի իմ գինին իմ կաթի հետ. կերէք, ով բարեկամներ, խմեցէք ու զուարթացէք, ով սիրելիներ։

2Ես քնում եմ, բայց սիրտս արթուն է. Սիրականիս ձայնն է, դուռը թակում է. Բաց ինձ համար, ով քոյրս, ընկերուհիս, աղաւնիս, կատարեալս. որովհետեւ գլուխս լիքն է ցօղով, վարսերս՝ գիշերուայ շաղերով։

3Իմ պատմուճանը ես հանել եմ. Ես ի՞նչպէս հագնեմ նորան. Ոտներս լուացել եմ, ես ի՞նչպէս աղտոտեմ նորանց։

4Սիրականս ձեռքը մեկնեց ծակովը. եւ աղիքս գալարուեցան նորա համար.

5Ես վեր կացայ որ բանամ սիրականիս համար. Եւ ձեռքերիցս զմուռս կաթեց, եւ մատերիցս հեղուկ զմուռս փականքի բռնետղի վերայ։

6Ես բացի սիրականիս համար, բայց իմ սիրականը դարձել անցել էր. սիրտս գնացել էր՝ նա խօսելիս, որոնեցի նորան բայց չգտայ. կանչեցի, բայց չպատասխանեց։

7Ինձ գտան քաղաքումը շուռ եկող պահապանները, խփեցին վիրաւորեցին ինձ. Վեր առան քօղս վերայիցս պարիսպների պահապանները։

8Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, եթէ գտնէք իմ սիրականին, ի՞նչ էք ասելու նորան. ասեցէք թէ Սիրով հիւանդ եմ ես։

9Ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, ով կանանց գեղեցիկդ, ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, որ մեզ այդպէս երդում ես տալիս։

10Իմ սիրականը սպիտակ ու կարմիր է, բիւրերից գերազանց է։

11Նորա գլուխը ոսկի է մաքուր, նորա գէսերը ծածանվում են, սեւ են ագռաւի պէս։

12Նորա աչքերը ջրի վտակների մօտ եղող աղաւնիներին նման են. Կաթի մէջ են լողում, ընդելուզուած ակունքի պէս նստած են։

13Նորա այտերը բալասանի ածուի պէս են, ծաղկանց բուրաստաններ, շրթունքները հեղուկ զմուռս կաթող շուշաններ են։

14Ձեռքերը ոսկի գլաններ են, Թարսիսի քարերով լիքը, նորա որովայնը փղոսկրեայ բանուածք է, շափիւղաներով պատուած։

15Նորա սրունքները մարմարեայ սիւներ են, հաստատուած մաքուր ոսկիի խարիսխների վերայ. կերպարանքը՝ Լիբանանի պէս, ընտիր՝ եղեւինների նման։

16Նոր քիմքը քաղցրեղէններ է, եւ նա ինքը բոլորովին ցանկալիք է. Ահա իմ սիրականը, եւ ահա իմ ընկերը, ով Երուսաղէմի աղջկերք։

Choose Translation

Switch translation for Song of Solomon 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.