Song of Solomon 2AA1896

1Ես Սարօնի ծաղիկն եմ. հովիտների շուշանն եմ։

2Ինչպէս շուշանն է փուշերի մէջ, նոյնպէս է իմ ընկերուհին աղջկերանց մէջ։

3Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպէս է իմ սիրականը տղերանց մէջ։ Նորա հովանիին հաւանեցի եւ նստեցի, եւ նորա պտուղը քաղցր է իմ քիմքին։

4Ինձ տարաւ խնջոյքի տունը, եւ նորա դրօշն ինձ վերայ սէր է։

5Զօրացրէք ինձ կարկանդակներով, ուժովացրէք ինձ խնձորներով. որովհետեւ սիրոյ հիւանդ եմ ես։

6Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը ինձ գրկէ։

7Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, դաշտի այծեամներովը կամ եղնիկներովը. մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։

8Իմ սիրականի ձայնն է. ահա նա գալիս է, թռչտելով սարերի վերայ, ոստոստելով բլուրների վերայ։

9Իմ սիրականը նման է այծեամի կամ եղնիկի ձագին. ահա նա կանգնած է մեր պատի ետեւին, դիտում է պատուհաններիցը, զննում է վանդակներից։

10Իմ սիրականը պատասխանեց եւ ասեց ինձ. Վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։

11Որովհետեւ ահա ձմեռն անցել է, անձրեւը անցել գնացել է։

12Ծաղիկները երեւում են տափի վերայ. երգելու ժամանակը հասել է. Տատրակի ձայնը լսվում է մեր երկրումը։

13Թզենին հասցնում է իր պտուղները, եւ ծաղկած որթերը հոտ են բուրում. վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։

14Ով աղաւնիս, որ վէմի խոռոչներումն ես, որ ապառաժի ծածկոցի տակին ես. ցոյց տուր ինձ քո երեսը, ձայնդ ինձ լսել տուր. որովհետեւ ձայնդ քաղցր եւ դէմքդ հաճելի է։

15Բռնեցէք մեզ համար աղուէսները, այգիներն աւերող պզտիկ աղուէսները. որովհետեւ մեր այգիքը ծաղկել են։

16Իմ սիրականն իմս է, եւ ես նորանը. նա արածեցնում է շուշանների մէջ։

17Քանի որ օրուայ քամին փչում է, եւ ստուերները փախչում են. ետ դարձիր, ով իմ սիրական, նմանիր այծեամին, կամ եղնիկի ձագին, որ պատառոտուած սարերի վերայ են։

Choose Translation

Switch translation for Song of Solomon 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.