Song of Solomon 1AA1896

1Սողոմոնի երգ երգոցը։

2Թող ինձ համբուրէ իր բերանի համբոյրներովը, որովհետեւ քո սէրը գինիից լաւ է։

3Ախորժելի են հոտոտելիքին քո իւղերը. թափուած իւղ է քո անունը. նորա համար սիրում են քեզ օրիորդները։

4Քաշիր ինձ, ետեւիցդ կվազենք. թագաւորն ինձ տարաւ իր սենեակները. ցնծանք եւ ուրախանանք քեզ հետ. քո սէրն աւելի յիշենք քան թէ գինին. ուղղութեամբ սիրում են քեզ։

5Սեւ եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղէմի աղջկունք, Կեդարի վրանների նման, Սողոմոնի վարագոյրների նման։

6Մի նայիք որ ես սեւացած եմ, որովհետեւ արեւն ինձ խանձել է. մօրս որդիքը բարկացել էին ինձ վերայ, ինձ պահապանուհի էին դրել այգիներին. բայց ես իմ սեփական այգին չէի պահապանում։

7Ասիր ինձ, ով հոգիիս սիրածը, ո՞րտեղ ես արածեցնում. ո՞րտեղ ես տաւարը իջեցնում կէսօրին. ապա ես ի՞նչու համար թափառականի պէս լինիմ քո ընկերների հօտերի մօտ։

8Եթէ դու չգիտես, ով կանանց գեղեցկագոյնը, դուրս եկ հօտի ետեւիցը, եւ արածեցրու ուլերիդ՝ հովիւների վրանների կշտին։

9Փարաւօնի կառքին լծուած ձիերիս նմանեցրի քեզ, ով ընկերուհիս։

10Այտերդ գեղեցիկ են գինդերովը, պարանոցդ՝ մանեակներովը։

11Ոսկի գինդեր շինենք քեզ համար արծաթի կիտուածքով։

12Քանի որ թագաւորը իր սեղանի վերայ էր, իմ նարդոսը իր հոտը բուրեց։

13Ստաշխի ծրար է իմ սիրականը ինձ համար. ստինքներիս մէջ է անցկացնելու գիշերը։

14Հինայի ողկոյզ է իմ սիրականը ինձ համար, Ենգադդիի այգեստանումը։

15Ահա գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս. ահա գեղեցիկ ես. աչքերդ աղաւնիների աչքեր են։

16Ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրական, նաեւ հաճելի, նաեւ մեր անկողինը դալար է։

17Մեր տների գերանները եղեւնափայտ են, մեր առիքները՝ մայր փայտ։

Choose Translation

Switch translation for Song of Solomon 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.