1Նորա հիմունքը սուրբ սարերի վերայ են։
2Տէրը սիրում է Սիօնի դռները աւելի քան Յակոբի բնակարանները։
3Փառաւոր բաներ են պատմվում քեզանից, ով Աստուծոյ քաղաք։ (Սէլա։)
4Ռահաբին եւ Բաբիլոնին կյիշեմ նորանց մէջ որ ճանաչում են ինձ. ահա Փղշտացիք եւ Տիւրոսը Քուշի հետ. սա այնտեղ է ծնուած։
5Եւ Սիօնի համար կասուի՝ այս մարդը եւ այն մարդը նորանում է ծնուած. եւ ինքը Բարձրեալը նորա հիմունքը հաստատեց։
6Տէրն ազգերին գրելիս կպատմէ՝ սա այնտեղ է ծնուած։ (Սէլա։)
7Եւ երգիչները՝ ինչպէս որ պար բռնողները կասեն՝ Իմ ամեն աղբիւրները քեզանում են։