Psalms 86AA1896

1Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ պատասխանիր ինձ. որովհետեւ աղքատ եմ ես եւ խեղճ։

2Պահիր իմ անձը, որ ես մաքուր եմ. փրկիր, ով իմ Աստուած, քո ծառային, որ քեզ է յուսացած։

3Ողորմիր ինձ, Տէր, որ դէպի քեզ եմ կանչում ամեն օր։

4Ուրախ արա քո ծառայի անձը. որ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով Տէր։

5Որովհետեւ դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին։

6Ականջ դիր իմ աղօթքին, ով Տէր. եւ մտիկ արա իմ աղաչանքի ձայնին։

7Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. որովհետեւ դու լսում ես ինձ։

8Քեզ նմանը չկայ աստուածների մէջ, Տէր, եւ չկայ քո գործքերի պէս։

9Ամեն ազգերն, որ արիր, կգան եւ երկրպագութիւն կանեն քո առաջին, Տէր. եւ քո անունին փառք կտան։

10Որովհետեւ դու մեծ ես եւ հրաշք գործող. դու ես միայն Աստուած։

11Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ։

12Կգոհանամ քեզանից, Տէր՝ իմ Աստուած, բոլոր սրտով. եւ յաւիտեան կփառաւորեմ քո անունը։

13Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ. եւ դու փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքիցը։

14Ով Աստուած, ամբարտաւանները վեր կացան ինձ դէմ եւ բռնաւորների ժողովքը ուզում է իմ անձը. եւ քեզ չեն դնում իրանց առաջին։

15Բայց դու, ով Տէր, գթած Աստուած ես եւ ողորմած, երկայնամիտ ես եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով։

16Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. քո զօրութիւնը տուր քո ծառային, եւ փրկիր քո աղախնի որդիին։

17Նշան արա ինձ վերայ բարութեան համար, որ ինձ ատողները տեսնեն եւ ամաչեն. նորա համար դու, Տէր, օգնեցիր եւ մխիթարեցիր ինձ։

Choose Translation

Switch translation for Psalms 86.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.