Psalms 7AA1896

1Ով Տէր՝ իմ Աստուած, ես քեզ վերայ եմ դրել իմ յոյսը. փրկիր ինձ իմ ամեն հալածողներիցը եւ ազատիր ինձ։

2Որ իմ անձը առիւծի պէս չյափշտակէ եւ պատառէ, եւ ազատող չլինի։

3Ով Տէր՝ իմ Աստուած, եթէ այս բանը արել եմ, եթէ անիրաւութիւն կայ իմ ձեռքերումը.

4Եթէ չար եմ հատուցրել ինձ հետ խաղաղ լինողին, եւ կողոպտել եմ՝ ինձ զուր տեղը նեղացնողին.

5Ապա թող թշնամին հալածէ իմ անձը եւ հասնէ նորան. եւ նա իմ կեանքը կոխ տայ գետնի վերայ, եւ իմ փառքը հողի մէջ բնակեցնէ։ (Սէլա։)

6Վեր կաց, ո՜վ Տէր, քո բարկութիւնովը, բարձրացիր իմ նեղացնողների կատաղութեան համար, եւ արթնացիր ինձ համար դու՝ որ իրաւունք պատուիրեցիր։

7Եւ ազգերի ժողովքը թող շրջապատէ քեզ, եւ նորանց վերայ դարձիր դէպի բարձր տեղերը։

8Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. դատիր ինձ, Տէր, իմ արդարութեան պէս եւ իմ անմեղութեան պէս, որ ինձանում կայ։

9Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. որովհետեւ դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։

10Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է սրտով ուղիղներին։

11Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,

12Եթէ ետ չդառնայ, նա իր սուրը կսրէ, իր աղեղը լարել եւ պատրաստել է.

13Եւ մահի գործիքներ է պատրաստել նորա համար, եւ իր նետերը բորբոքուած արաւ։

14Ահա նա անօրէնութեան երկունք է քաշում. յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։

15Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։

16Նորա չարութիւնը կդառնայ նորա գլխի վերայ. եւ նորա անիրաւութիւնը վայր կգայ իր գագաթի վերայ։

17Ես կգոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կասեմ Բարձրեալ Տիրոջ անունին։

Choose Translation

Switch translation for Psalms 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.