Psalms 6AA1896

1Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։

2Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են։

3Եւ իմ անձը շատ սարսափած է. եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ։

4Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։

5Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չկայ. գերեզմանումը ո՞վ կփառաւորէ քեզ։

6Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։

7Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը։

8Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է։

9Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը։

10Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. յետ դառնան և ամաչեն շուտով։

Choose Translation

Switch translation for Psalms 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.