Psalms 64AA1896

1Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը։

2Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը.

3Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառն խօսքը.

4Որ թագուն գցեն անմեղի վերայ. յանկարծակի գցում են եւ չեն վախենում։

5Չար բանը զօրաւոր են անում իրանց համար. խորհրդակցում են որ թագուն որոգայթներ դնեն, եւ ասում են. Ո՞վ կտեսնէ նորանց։

6Նորանք անօրէնութիւններ են խորհում և ասում՝ Կատարեցինք. հնարը հնարուած է. մարդիս ներսը եւ սիրտը խոր է։

7Բայց Աստուած նետ կգցէ նորանց վերայ յանկարծ, խոց կլինի նորանց։

8Եւ նորանց լեզուն վեր կգցէ իրանց՝ մէկը միւսին վերայ. ամենքը՝ որ կտեսնեն նորանց՝ կփախչեն։

9Եւ ամեն մարդիկ կվախենան եւ Աստուծոյ գործքերը կպատմեն, եւ նորա արածը միտք կառնեն։

10Արդարն ուրախ կլինի Տէրով եւ նորան կյուսայ, եւ կպարծենան ամեն սրտով ուղիղները։

Choose Translation

Switch translation for Psalms 64.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.