Psalms 55AA1896

1Ով Աստուած, ականջ դիր իմ աղօթքին, եւ քեզ մի թագցնիր իմ աղաչանքիցը։

2Մտիկ արա ինձ վերայ եւ լսիր ինձ, որ մոլորուած եմ իմ տրտմութիւնումը եւ սուգ եմ անում.

3Թշնամիի ձայնիցը եւ ամբարշտի նեղացնելուցը. որովհետեւ անօրէնութիւն են գցում ինձ վերայ, եւ բարկութիւնով հալածում են ինձ։

4Իմ սիրտը դողաց ինձանում, եւ մահի սարսափը ընկաւ ինձ վերայ.

5Վախ ու դող եկաւ ինձ վերայ, եւ սոսկում ծածկեց ինձ։

6Եւ ես ասեցի. Ոհ թէ թեւ ունենայի աղաւնիի պէս, որ թռչէի եւ հանգչէի։

7Ահա կփախչէի, կհեռանայի, անապատումը կկենայի։ (Սէլա։)

8Կշտապէի որ ինձ համար ապաստան գտնեմ փոթորկալից քամիիցը եւ մրրկիցը։

9Ով Տէր, կործանիր՝ բաժանիր նորանց լեզուն. որովհետեւ անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքումը։

10Ցերեկ եւ գիշեր շրջապատում են նորա չորս կողմովը նորա պարիսպների վերայ. անօրէնութիւն եւ չարագործութիւն կայ նորա մէջ։

11Անիրաւութիւն կայ նորա մէջ. եւ խաբէութիւն եւ զրկողութիւն չէ պակասում նորա փողոցներիցը։

12Որովհետեւ եթէ թշնամին ինձ նախատինք տար՝ կհամբերէի. եւ եթէ ինձ ատողը պարծենար ինձ վերայ՝ կթագչէի նորանից։

13Բայց դու ինձ հաւասար մարդ ես՝ իմ սրտակիցը եւ իմ բարեկամը.

14Որ մենք իրար հետ քաղցրութիւնով խորհուրդ էինք անում եւ Աստուծոյ տունն էինք գնում ամբոխի հետ։

15Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ. որովհետեւ չարութիւններ կան նորանց բնակարաններումը՝ նորանց ներսումը։

16Բայց ես դէպի Աստուած կկանչեմ. եւ Տէրը կփրկէ ինձ։

17Իրիկունն ու առաւօտը եւ կէս օրին ողբում եմ եւ հառաչում. եւ նա կլսէ իմ ձայնը։

18Նա խաղաղութիւնով կփրկէ իմ անձը այն կռուիցը որ ինձ դէմ է. որովհետեւ շատ են նորանք՝ որ ինձ հետ են։

19Աստուած կլսէ, եւ կնեղացնէ նորանց, նա՝ որ վաղուց կայ. (Սէլա։) որովհետեւ նորանք չեն փոխվում եւ Աստուածանից չեն վախենում։

20Իր ձեռքերը գցում է իր խաղաղ ընկերների վերայ, իր դաշինքը դրժում է։

21Նորա բերանը իւղիցը աւելի կակուղ է, բայց կռիւ կայ նորա սրտումը. նորա խօսքերը ձէթիցն աւելի կակուղ են, բայց սրած թուր են։

22Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կանէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։

23Եւ դու, ով Աստուած, վայր կգցես նորանց ապականութեան հորի մէջ. արիւն թափող ու նենգաւոր մարդիկը իրանց օրերը մինչեւ կէսը չեն հասցնիլ. բայց ես քեզ եմ յուսացած։

Choose Translation

Switch translation for Psalms 55.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.