1Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ։
2Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. ականջ դիր իմ բերնի խօսքերին։
3Որովհետեւ օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)
4Ահա Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը։
5Նա չարը կդարձնէ իմ թշնամիների վերայ. քո ճշմարտութիւնովը կորցրու նորանց.
6Ես յօժար կամքով պատարագ կմատուցանեմ քեզ եւ քո անունը կգովեմ, ով Տէր, որովհետեւ բարի է։
7Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. եւ իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ։