Psalms 47AA1896

1Ծափ տուէք, ամեն ժողովուրդներ. ցնծութեան ձայնով դէպի Աստուած աղաղակեցէք։

2Որովհետեւ Տէրը Բարձրեալ եւ Ահաւոր է. մեծ Թագաւոր է ամեն երկրի վերայ,

3Նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտների ներքեւը։

4Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգութիւնը՝ Յակոբի փառաւորութիւնը, որ նորան սիրում է։ (Սէլա։)

5Աստուած բարձրանում է ցնծութեան օրհնութիւնով. Տէրը՝ փողի ձայնով։

6Սաղմոս ասեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք մեր Թագաւորին, սաղմոս ասեցէք։

7Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. իմաստութեան երգ սաղմոսեցէք։

8Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ։

9Ժողովուրդների իշխանները հաւաքվում են՝ Աբրահամի Աստուծոյ ժողովուրդը. որովհետեւ երկրի վահանները Աստուծունն են. նա շատ բարձրացաւ։

Choose Translation

Switch translation for Psalms 47.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.