Psalms 46AA1896

1Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։

2Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։

3Թող գոռան եւ եռան նորա ջուրերը. թող սարերը դողդողան նորա ուռենալովը։ (Սէլա։)

4Բայց գետն իր առուներովը կուրախացնէ Աստուծոյ քաղաքը՝ Բարձրելոյն սուրբ բնակարանները։

5Աստուած նորա մէջ է. նա չի շարժուիլ. Աստուած օգնութիւն կանէ նորան առաւօտանց կանուխ։

6Հեթանոսները խռովուեցան եւ թագաւորութիւնները շարժուեցան. նա իր ձայնը տուաւ եւ երկիրը հալուեցաւ։

7Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)

8Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ,

9Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով։

10Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կլինիմ հեթանոսների մէջ. բարձր կլինիմ երկրի վերայ։

11Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)

Choose Translation

Switch translation for Psalms 46.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.