Psalms 35AA1896

1Հակառակիր, Տէր, ինձ հակառակողների հետ, եւ կռուիր ինձ հետ կռուողների հետ։

2Վեր առ զէնքն ու վահանը, եւ վեր կաց ինձ օգնելու համար։

3Հանիր գեղարդը եւ փակիր ճանապարհը իմ հալածողների դէմ. ասիր իմ անձին՝ Քո փրկութիւնը ես եմ։

4Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը որոնողները. թող յետ դառնան եւ ամօթ լինին ինձ դէմ չար խորհողները։

5Նորանք քամիի առաջի մղեղի պէս լինին. եւ Տիրոջը հրեշտակը հալածէ նորանց։

6Նորանց ճանապարհը խաւար եւ գայթակղութիւն լինի. եւ Տիրոջ հրեշտակը նեղէ նորանց։

7Որովհետեւ զուր տեղը փոս՝ որոգայթ շինեցին ինձ բռնելու համար. զուր տեղը հոր փորեցին իմ անձի համար։

8Թող աւերում հասնէ նորան յանկարծակի. նորա լարած որոգայթը իրան բռնէ. աւերումով նորա մէջ ընկնէ։

9Բայց իմ անձը պիտի ցնծայ Տէրովը, եւ ուրախանայ նորա փրկութիւնովը։

10Իմ ամեն ոսկորները պիտի ասեն. Տէր, ո՞վ է քեզ նման՝ որ փրկում ես խեղճին իրանից զօրաւորիցը, եւ տնանկին ու աղքատին իրան յափշտակողիցը։

11Սուտ վկաներ են վեր կենում, իմ չգիտացած բանը հարցնում են ինձանից։

12Չար են հատուցանում ինձ բարիի տեղ՝ իմ անձն անժառանգ անելով։

13Բայց ես քուրձ էի հագնում՝ նորանք հիւանդանալիս. իմ անձը ծոմով չարչարում էի. բայց իմ աղօթքը իմ ծոցն է դառնում։

14Ես նորանց հետ վարվում էի ինչպէս իմ բարեկամի եւ իմ եղբօր հետ. եւ տրտմութեամբ ցածանում էի իր մօր համար սուգ անողի նման։

15Սակայն ես սխալուելիս՝ նորանք ուրախանում են եւ ժողովվում. ժողովվում ինձ վերայ, որ խոցեն ինձ, եւ ես չգիտէի. հայհոյում են եւ չեն դադարում։

16Խնջոյքի նուաստ ծաղրածուների հետ իրանց ատամները կրճտացնում են ինձ վերայ։

17Տէր, մինչեւ ե՞րբ ես մտիկ տալու. ապրեցրու իմ անձը նորանց կորստիցը, իմ կեանքն՝ առիւծի կորիւններիցը։

18Կգոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կփառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ։

19Թող չուրախանան ինձ վերայ զուր տեղը ինձ թշնամութիւն անողները, եւ աչքով չանեն՝ ինձ առանց պատճառի ատողները։

20Որովհետեւ նորանք խաղաղութիւն չեն խօսում. բայց նենգաւոր բաներ են մտածում երկրի վերայ հանգիստ լինողների դէմ։

21Եւ իրանց բերանը բաց են անում լայնարձակ ինձ վերայ եւ ասում. Վա՜հ վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան։

22Դու տեսար, Տէր, լուռ մի կենար. Տէր, մի հեռանար ինձանից։

23Զարթիր եւ վեր կաց՝ ինձ իրաւունք անելու համար, ով իմ Աստուած եւ իմ Տէր, ինձ դատաստան անելու համար։

24Դատաստան արա ինձ քո արդարութեան պէս, ով Տէր՝ իմ Աստուած, եւ թող չուրախանան ինձ վերայ։

25Թող չասեն իրանց սրտումը՝ Ո՜հ, մեր փափաքը կատարուեց. թող չասեն՝ Մենք կուլ տուինք նորան։

26Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ նեղութեան պատճառով ուրախացողները. թող ամօթ եւ անարգանք հագնեն ինձ վերայ պարծենցողները.

27Թող ցնծան եւ ուրախ լինին նորանք, որ հաւանում են իմ արդարութեանը, եւ միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի, որ կամենում է իր ծառայի խաղաղութիւնը։

28Եւ իմ լեզուն թող պատմէ քո արդարութիւնը, եւ ամեն օր քո գովասանքը։

Choose Translation

Switch translation for Psalms 35.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.