1Ես բարձրացնում եմ քեզ. ով Տէր, որ ազատեցիր ինձ, եւ իմ թշնամիներին չուրախացրիր ինձ վերայ։
2Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ։
3Տէր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը, եւ ինձ կենդանի պահեցիր փոսի մէջ մտնողներիցը։
4Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։
5Որովհետեւ նորա բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն։
6Ես ասեցի իմ յաջողութիւնումը՝ թէ տեղիցս չեմ շարժուիլ յաւիտեան։
7Տէր, քո հաճութիւնովն իմ սարը զօրաւոր արիր, բայց երբոր երեսդ թագցրիր՝ ես շփոթուեցի։
8Տէր, դէպի քեզ եմ աղաղակում. եւ Տիրոջն եմ աղաչում։
9Ի՞նչ օգուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. մի՞թէ հողը կգոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կպատմէ՞։
10Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։
11Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։
12Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չկենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կգոհանամ քեզանից։