Psalms 29AA1896

1Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։

2Տուէք Տիրոջը իր անունի փառքը. երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։

3Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է։

4Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։

5Տիրոջ ձայնը փշրում է մայրերը, եւ Տէրը փշրում է Լիբանանի մայրերը։

6Եւ նորանց վեր վեր է վազել տալիս հորթերի նման, Լիբանանին եւ Սարիօնին ինչպէս գոմէշի հորթ։

7Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։

8Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տէրը դողացնում է Կադէս անապատը։

9Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան։

10Տէրը նստում է ջրհեղեղի վերայ. եւ Տէրը թագաւոր կնստի յաւիտեան։

11Տէրը զօրութիւն կտայ իր ժողովրդին. Տէրը կօրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով։

Choose Translation

Switch translation for Psalms 29.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.