Psalms 3AA1896

1Ով Տէր, ո՞րքան շատացան իմ թշնամիները. Շատերը վեր են կենում ինձ վերայ։

2Շատերն ասում են իմ անձի համար, թէ Սորա համար փրկութիւն չկայ Աստուծոյ մօտ։ (Սէլա։)

3Բայց դու, Տէր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։

4Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը։ (Սէլա։)

5Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ։

6Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են։

7Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, ով իմ Աստուած. որովհետեւ դու իմ ամեն թշնամիների թուշին խփում ես, եւ ամբարիշտների ատամները փշրում ես։

8Տիրոջն է փրկութիւնը. քո ժողովրդի վերայ լինի քո օրհնութիւնը։ (Սէլա։)

Choose Translation

Switch translation for Psalms 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.