Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 23

:
Armenian - AA1896
1 Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ։
2 Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.
3 Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։
4 Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։
5 Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. իմ բաժակը խիստ լիքն է։
6 Հէնց բարիք եւ ողորմութիւն կգան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. եւ Տիրոջ տանը կբնակուիմ շատ երկար ժամանակ։