Psalms 22AA1896

1Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ. հեռու ես իմ փրկութիւնիցը և իմ հառաչանքի խօսքերիցը։

2Ով իմ Աստուած, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում. գիշերն էլ՝ բայց հանգստութիւն չկայ ինձ համար։

3Բայց դու սուրբ ես, ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ։

4Քեզ յուսացան մեր հայրերը. նորանք յուսացան եւ դու փրկեցիր նորանց։

5Դէպի քեզ աղաղակեցին, եւ ազատուեցան. քեզ յոյս դրին եւ չամաչեցին։

6Իսկ ես որդ եմ եւ չէ թէ մարդ. մարդկանց նախատինք եւ ժողովրդի անարգանք։

7Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ. իրանց շրթունքները բաց են անում և գլուխ շարժում։

8Նա Տիրոջը յուսացաւ, թող ազատէ դորան. թող փրկէ դորան՝ եթէ հաւանել է դորան։

9Իրաւի՝ դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ։

10Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. իմ մօր փորիցը դու ես իմ Աստուածը։

11Մի հեռանար ինձանից, որովհետեւ նեղութիւնը մօտ է, որովհետեւ օգնութիւն անող չկայ։

12Իմ չորս կողմը շատ զուարակներ պատեցին, եւ Բասանի զօրեղ եզները պաշարեցին ինձ։

13Իրանց բերանը բաց արին ինձ վերայ, ինչպէս գոռող եւ յափշտակող առիւծ։

14Ես ջուրի պէս թափուեցայ, եւ իմ ամեն ոսկորները լուծուեցան. սիրտս որովայնումս հալած մոմի պէս եղաւ։

15Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ լեզուս քիմքիս է կպած. եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ։

16Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին։

17Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայում եւ դիտում են ինձ։

18Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում։

19Բայց դու, ով իմ Տէր, մի հեռանար. ով իմ զօրութիւն, ինձ օգնութեան շտապիր։

20Փրկիր իմ անձը սուրիցը, եւ իմ կեանքը՝ շան ձեռքիցը։

21Ազատիր ինձ առիւծի բերանիցը, եւ պատասխանիր ինձ գոմէշի եղջիւրներիցն ազատելով։

22Ես քո անունը կպատմեմ իմ եղբայրներին. ժողովրդի մէջ կօրհնեմ քեզ։

23Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները։

24Որովհետեւ նա չանարգեց եւ չարհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չծածկեց նորանից իր երեսը. բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։

25Քեզ օրհնութիւն կտամ մեծ ժողովրդում. իմ ուխտը կկատարեմ նորանից վախեցողների առաջին։

26Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. ձեր սիրտը թող ապրի յաւիտեան։

27Երկրի ամեն ծայրերը կյիշեն եւ Տիրոջ մօտ կդառնան. հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կանեն։

28Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։

29Երկրի ամեն պարարտները կուտեն եւ երկրպագութիւն կանեն. նորա առաջին վայր կընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում։

30Սերունդը կծառայէ նորան. նա Տիրոջը ազգ կհամարուի։

31Կգան եւ նորա արդարութիւնը կպատմեն այն ծնուելու ժողովրդին. թէ Այս ամենը նա արաւ։

Choose Translation

Switch translation for Psalms 22.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.