1Տէր, ո՞վ կկենայ քո խորանումը, եւ ո՞վ կբնակուի քո սուրբ սարումը։
2Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը։
3Նա որ իր լեզուովը չէ բամբասում եւ իր ընկերին չար չէ անում, եւ իր դրացիի վերայ նախատինք չէ գցում.
4Որ նորա աչքերի առաջին անարգուած է չարագործը. բայց Տէրից վախեցողներին պատիւ է տալիս, որ ընկերին երդում է անում եւ չէ փոփոխում.
5Որ իր արծաթը վարձով չէ տալիս, եւ անմեղի դէմ կաշառք չէ առնում. ով որ այս անէ, չի շարժուիլ տեղիցը յաւիտեան։