Psalms 144AA1896

1Օրհնեալ է Տէրը՝ իմ Վէմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիւ անելու եւ իմ մատները պատերազմելու։

2Ով իմ ողորմութիւն եւ ապաւէն, իմ օգնական եւ փրկիչ. իմ պահապան, որին ես յուսացած եմ, որ հնազանդեցնում է իմ ժողովուրդն իմ ձեռքի տակ։

3Տէր, ի՞նչ է մարդը որ նորան ճանաչես. եւ մարդի որդին որ ուշ դնես նորան։

4Մարդը նման է ունայնութեան, նորա օրերը անցնող շուքի պէս են։

5Տէր, խոնարհեցրու երկինքդ եւ իջիր. մօտեցիր սարերին՝ եւ նորանք կծխեն։

6Փայլատակիր փայլատակով եւ ցրուիր նորանց. ուղարկիր նետերդ եւ շփոթեցրու նորանց։

7Ձեռքդ մեկնիր բարձրիցը եւ ազատիր ինձ. եւ փրկիր ինձ շատ ջրերիցը՝ օտար որդկանց ձեռքիցը.

8Որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է։

9Ով Աստուած, նոր օրհնութիւն կերգեմ քեզ. տասնաղեայ տաւիղով սաղմոս կասեմ քեզ։

10Որ փրկութիւն է տալիս թագաւորներին, եւ իր Դաւիթ ծառային փրկում է չար սուրիցը։

11Ազատիր ինձ եւ փրկիր ինձ օտար որդկանց ձեռքիցը, որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է.

12Որ մեր որդիքը մեծանան տղայութիւնից ինչպէս նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկներն՝ ինչպէս անկիւնի սիւներ՝ պալատների ձեւով քանդակուած։

13Որ մեր շտեմարանները լիքը լինին եւ զանազան կերակուր բղխեն, մեր ոչխարները հազարներ ու տասը հազարներ լինին մեր արտերումը։

14Որ մեր եզերը պարարտ լինին, եւ ախտ ու կորուստ չլինի, եւ ոչ աղաղակ՝ մեր հրապարակներումը։

15Երանի այն ժողովրդին, որ նորա վիճակը այսպէս է. երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է։

Choose Translation

Switch translation for Psalms 144.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.