1Օրհնեցէք Տիրոջը, ով ամեն ազգեր. գովեցէք նորան, ով ամեն ժողովուրդներ։2Որովհետեւ նորա ողորմութիւնը զօրաւոր է մեզ վերայ. եւ Տիրոջ ճշմարտութիւնը յաւիտեան է։ Ալէլուիա։