Psalms 116AA1896

1Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին։

2Որ նա իր ականջը խոնարհեցրեց դէպի ինձ. եւ ես իմ օրերումը կկանչեմ նորան։

3Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. նեղութիւն եւ տրտմութիւն գտայ ես։

4Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ անձը։

5Ողորմած է Տէրը եւ արդար. եւ մեր Աստուածը գթած է։

6Տէրը պահում է պարզամիտներին. ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ։

7Ով իմ անձը, ետ դարձիր դէպի քո հանգստութիւնը, որովհետեւ Տէրը բարի արաւ քեզ։

8Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից։

9Ես ման կգամ Տիրոջ առաջին կենդանեաց երկրումը։

10Ես հաւատացի՝ նորա համար խօսեցի. ես շատ չարչարուեցայ։

11Ես ասեցի իմ շփոթութիւնումը՝ թէ ամեն մարդ սուտ է։

12Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ։

13Փրկութեան բաժակը կառնեմ եւ Տիրոջ անունը կկանչեմ։

14Իմ ուխտերը Տիրոջը կվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։

15Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը։

16Ոհ Տէր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին. դու իմ կապանքներն արձակեցիր։

17Քեզ գոհութեան պատարագ կմատուցանեմ. եւ Տիրոջ անունը կկանչեմ։

18Իմ ուխտերը Տիրոջը կվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։

19Տիրոջ տան սրահներումը. քո միջումը, Երուսաղէմ։ Ալէլուիա։

Choose Translation

Switch translation for Psalms 116.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.