Proverbs 8AA1896

1Ահա իմաստութիւնը կանչում է, եւ հանճարը ձայն է տալիս.

2Բարձրերի գլխին, փողոցների վերայ, շաւիղների մէջտեղը կանգնած է.

3Դռների մօտ, քաղաքի մուտքումը դռների մտնելու տեղը աղաղակում է.

4Ձեզ եմ կանչում, ով մարդիկ, եւ իմ ձայնը դէպի մարդկանց որդիներին է։

5Ով անմիտներ, իմաստութիւն հասկացէք, եւ ով յիմարներ, խելք հասկացէք.

6Լսեցէք, որովհետեւ ազնիւ բաներ եմ խօսելու, եւ իմ շրթունքները պիտի բանամ ուղիղ բաներով։

7Որ իմ քիմքը ճշմարտութիւն է խօսելու, եւ իմ շրթունքների համար պիղծ է անզգամութիւնը։

8Բերանիս բոլոր խօսքերը արդարութեամբ են, նորանց մէջ դարձուած ու ծռած բան չկայ։

9Նորանք ամենքն էլ ուղիղ են հասկացողին, եւ շիտակ են գիտութիւն գտնողներին։

10Առէք իմ խրատը եւ ոչ թէ արծաթ, եւ գիտութիւնը ընտիր ոսկիից աւելի է։

11Որովհետեւ իմաստութիւնը գոհարներիցը լաւ է, եւ բոլոր ցանկալի բաները չարժեն նորան։

12Ես՝ իմաստութիւնս բնակվում եմ խորագիտութեան հետ, եւ խորհուրդների գիտութիւնը գտել եմ։

13Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ։

14Իմն է խորհուրդը եւ յաջողութիւնը. Ես եմ հանճարը, զօրութիւնը իմն է։

15Ինձանով են թագաւորները թագաւորում, եւ նախարարները արդարութեան կանոններ դնում։

16Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնուականներն ու աշխարհքի բոլոր դատաւորները։

17Ես ինձ սիրողներին կսիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ։

18Հարստութիւն եւ փառք կայ ինձ մօտ, ընտիր ստացուածք եւ արդարութիւն։

19Լաւ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիիցը, եւ իմ արդիւնքը՝ ընտիր արծաթից։

20Ես ման եմ գալիս արդարութեան ճանապարհումը, իրաւունքի շաւիղների միջումը,

21Որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ, եւ նորանց շտեմարանները լցնեմ։

22Տէրն ինձ ունէր իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ։

23Ես օծուել եմ յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս յառաջ գալուցն առաջ։

24Ես անդունդները չեղած եմ ծնուել, ջրառատ աղբիւրները չեղած։

25Տակաւին սարերը չձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել։

26Երբոր նա տակաւին չէր ստեղծել երկիրը եւ դաշտերը եւ աշխարհքի սկզբնական շամանդաղները։

27Նա երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի, երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում։

28Երբոր նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները։

29Երբոր ծովի համար դնում էր նորա կանոնը, որ ջուրերն իրանց եզերքիցը դուրս չանցնեն, երբոր գցում էր երկրի հիմունքը,

30Այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ։

31Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր։

32Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. Եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները։

33Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք։

34Երանի՜ այն մարդին որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է։

35Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կստանայ։

36Բայց ինձ դէմ մեղանչողը կվնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։

Choose Translation

Switch translation for Proverbs 8.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.