Proverbs 14AA1896

1Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան։

2Իր ուղղութեան մէջ վարուողը վախենում է Տէրիցը, բայց իր ճանապարհները ծռածը անարգում է նորան։

3Յիմարի բերանումը գոռոզութեան գաւազան կայ, բայց իմաստունների շրթունքները պահում են նորանց։

4Արջառ չլինելիս մսուրը մաքուր է, բայց արդիւնքի առատութիւնը եզի ոյժովն է։

5Ճշմարտութեան վկան սուտ չի խօսիլ, բայց սուտեր կփչէ ստախօս վկան։

6Իմաստութիւն է որոնում ծաղր անողը, եւ չկայ. Բայց գիտութիւնը դիւրին է բանիմացի համար։

7Յիմար մարդի առաջով գնա, եւ բնաւ չես իմանալ թէ գիտութեան շրթունքներ ունի։

8Խորագէտի իմաստութիւնը իր ճանապարհը հասկանալն է. Բայց յիմարների անմտութիւնը խարդախութիւն է։

9Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն կայ։

10Սիրտն է զգում իր հոգիի ցաւը, եւ նորա ուրախութեանը օտարը չի խառնուիլ։

11Ամբարիշտների տունը կկործանուի, բայց ուղիղների վրանը կծաղկի։

12Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են։

13Ծիծաղելիս էլ սիրտը կտրտմի, եւ նորա՝ այսինքն ուրախութեան վերջը սուգ է։

14Խոտորած սիրտը կկշտանայ իր ճանապարհներիցը, բայց բարի մարդն՝ ինքն իրանից։

15Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը։

16Իմաստունը վախենում է եւ հեռանում չարիցը, բայց յիմարը վրդովվում է եւ յանձնապաստան լինում։

17Բարկասիրտը յիմարութիւն կգործէ, եւ նենգամիտը կատուի։

18Անմիտները յիմարութիւն կժառանգեն, իսկ խորագէտները գիտութեամբ կպսակուին։

19Կխոնարհուին չարերը բարիների առաջ, եւ ամբարիշտները արդարի դռներին։

20Աղքատն իր ընկերին էլ է ատելի, բայց հարուստին սիրողները շատ են։

21Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի՜ նորան։

22Չէ՞ որ պիտի մոլորուին չարութիւն խորհողները. Բայց ողորմութիւն ու ճշմարտութիւն կայ բարութիւն մտածողների համար։

23Ամեն աշխատութեան մէջ շահ կայ. Բայց դատարկաբանութիւնը միայն դէպի կարօտութեան է տանում։

24Իմաստունների հարստութիւնը իրանց պսակն է, բայց յիմարների տխմարութիւնը տխմարութիւն կմնայ։

25Հոգիներ ազատող է հաւատարիմ վկան, բայց խարդախը սուտեր կփչէ։

26Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ. Եւ նորա որդկանց համար ապաւէն պիտի լինի։

27Տիրոջ երկիւղը կենաց աղբիւր է մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։

28Ժողովրդի բազմութեան մէջ է թագաւորի պատիւը, բայց ժողովրդի նուազութիւնը իշխանի կործանումն է։

29Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում։

30Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն ոսկորներին։

31Աղքատին նեղողը նորա Արարչին է անարգում. Բայց Նորան պատուողը տնանկին կողորմէ։

32Ամբարիշտը դուրս կանուի իր չարութեան համար. Բայց արդարը ապաւէն ունի իր մահումը։

33Խոհեմի սրտումը իմաստութիւն կայ, բայց յիմարների սրտինը կիմացուի։

34Արդարութիւնը կբարձրացնէ մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։

35Թագաւորի հաճութիւնը խոհեմ ծառայի վերան է. Եւ նորա բարկութիւնը կլինի նախատինք բերողի վերայ։

Choose Translation

Switch translation for Proverbs 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.