1Իմաստուն որդին կլսէ իր հօր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը։
2Մարդս բերանին պտղիցը բարիքներ կուտէ, բայց անօրէնների հոգին՝ բռնութիւն։
3Իր բերանը զսպողը կպահէ իր հոգին. Իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար։
4Ծոյլի հոգին փափաքում է եւ չունի. Բայց աշխատասէրների հոգին կպարարտանայ։
5Արդարը ատում է սուտ խօսքը, բայց ամբարիշտը այպանում ու խայտառակում է իրան։
6Արդարութիւնը կպահէ կատարեալ վարքը, բայց անզգամութիւնը կկործանէ մեղաւորին։
7Կան որ իրանց հարուստ են ձեւացնում եւ ոչինչ չունին. Իրանց աղքատ ձեւացնողներ էլ՝ որ շատ ստացուածք ունին։
8Մարդիս կեանքի փրկանքը իր հարստութիւնն է, բայց աղքատը յանդիմանութիւն չի լսիլ։
9Արդարների լոյսը պիտի զուարթանայ, բայց ամբարիշտների ճրագը կհանգչի։
10Միմիայն կռիւ կծագէ ամբարտաւանութիւնից, բայց խրատուածների մօտ իմաստութիւն կայ։
11Ունայնութեամբ ժողովուած ստացուածքը կպակասուի, բայց քիչ քիչ ժողովողը կշատացնէ։
12Ուշացած յոյսը սիրտը կհիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է։
13Խօսքն արհամարհողն իրան է վնասում, իսկ պատուիրանքից վախեցողը կվարձատրուի։
14Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։
15Բարի իմաստութիւնը շնորհք կտայ, բայց խորամանկների ճանապարհը կոշտ է։
16Ամեն խորագէտ իմաստութիւնով կգործէ, բայց անմիտը յիմարութիւն կտարածէ։
17Անզգամ պատգամաւորը չարիքի մէջ կընկնի, բայց մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է։
18Աղքատութիւն եւ նախատինք կայ խրատը մերժողի համար, իսկ յանդիմանութիւնը պահողը կպատվուի։
19Կատարուած փափաքը ախորժելի է հոգիին, բայց յիմարների համար զզուելի է չարութիւնից հեռանալը։
20Իմաստունների հետ վարուողը իմաստուն կդառնայ. Բայց տխմարների հետ ընկերացողը կչարանայ։
21Մեղաւորի ետեւից կգնայ չարիքը, բայց արդարներին բարիք կհատուցուի.
22Բարին ժառանգութիւն կթողէ որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահուած մեղաւորի կայքը։
23Աղքատների խրամհատումը շատ ուտելիք է լինում. Բայց կայ որ կորչում է անիրաւութիւնից։
24Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. Բայց նորան սիրողը կանուխ կխրատէ նորան։
25Արդարը կուտէ մինչեւ իր անձը կկշտանայ. Բայց ամբարիշտների փորը կարօտ կմնայ։