Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Judges 17

:
Armenian - AA1896
1 Եւ Եփրեմի սարիցը մի մարդ կար Միքա անունով.
2 Եւ նա իր մօրն ասեց. Այն հազար հարիւր արծաթը՝ որ քեզանից վեր է առնուել, որի համար անէծք տուիր եւ իմ ականջին ասեցիր, ահա այն արծաթը ինձ մօտ է, այն ես եմ առել. եւ մայրը նորան ասեց. Իմ որդեակն օրհնեալ լինի Տէրիցը։
3 Եւ նա հազար հարիւր կտոր արծաթը ետ դարձրեց իր մօրը. բայց նորա մայրն ասեց. Ես այն արծաթն իմ ձեռքիցը Տիրոջը նուիրեցի իմ որդիի համար, նորանով քանդակած եւ թափծու կուռք շինելու համար. եւ հիմա ես այն քեզ եմ դարձնում։
4 Իսկ նա այն արծաթը իր մօրը դարձրեց. եւ մայրը երկու հարիւր արծաթ առաւ. եւ ոսկերչին տուաւ նորանց. նա էլ նորանցից քանդակած եւ թափծու կուռք շինեց, եւ Միքայի տանն էին լինում։
5 Եւ այդ Միքա մարդը մի աստուածների տուն ունեցաւ, եւ եփուդ եւ թերափիմ շինեց, եւ իր տղերանց մէկին օրհնեց եւ իր համար քահանայ եղաւ։
6 Այն օրերն Իսրայէլի մէջ թագաւոր չկար. ամեն մարդ իր աչքերի հաճելի եղածն անում էր։
7 Եւ Յուդայի ազգատոհմից՝ Յուդայի Բեթլեհէմիցը մի պատանի կար, եւ նա Ղեւտացի էր, եւ այնտեղ էր բնակվում պանդուխտի պէս։
8 Եւ այս մարդը Յուդայի Բեթլեհէմ քաղաքիցը դուրս եկաւ որ պանդխտութիւն անէ, ուր որ գտնէ, եւ ճանապարհորդութիւն անելով եկաւ մինչեւ Եփրեմի սարը մինչեւ Միքայի տունը։
9 Եւ Միքան նորան ասեց. Որտեղի՞ց ես գալիս։ Եւ նա նորան ասեց. Ես Ղեւտացի եմ Յուդայի Բեթլեհէմիցը, եւ գնում եմ պանդխտանալու ուր որ գտնեմ։
10 Եւ Միքան նորան ասեց. Ինձ հետ բնակուիր, եւ ինձ համար հայր եւ քահանայ եղիր. եւ ես քեզ տարուց տարի տասը արծաթ եւ հագնելու հանդերձ եւ քո ուտելիքը կտամ։
11 Ղեւտացին էլ գնաց։ Եւ Ղեւտացին հաւանեց որ այն մարդի հետ բնակուի. Եւ այս պատանին նորա որդկանց մէկին պէս եղաւ նորա համար։
12 Եւ Միքան Ղեւտացիի ձեռքը լցրեց, եւ պատանին նորա քահանան եղաւ, եւ Միքայի տանն էր բնակվում։
13 Եւ Միքան ասեց. Հիմա գիտեմ որ Տէրն ինձ բարիք է անելու, որովհետեւ այս Ղեւտացին իմ քահանան դառաւ։