Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Judges 16

:
Armenian - AA1896
1 Եւ Սամփսոնը գնաց Գազա, եւ այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ, եւ նորա մօտ մտաւ։
2 Եւ Գազացիներին ասեցին թէ Սամփսոնը եկել է այստեղ։ Եւ պաշարեցին եւ բոլոր գիշերը նորան դարանակալ եղան քաղաքի դռան մօտ, եւ բոլոր գիշերը լռեցին եւ ասեցին. Առաւօտը կանուխ մեռցնենք նորան։
3 Եւ Սամփսոնը մինչեւ կէսգիշեր քնեց, եւ կէսգիշերին վեր կացաւ եւ քաղաքի դռան փեղկերը երկու սեմերովը բռնեց եւ նորանց նիգովը մէկտեղ հանեց եւ ուսերի վերայ առնելով նորանց Քեբրոնի դիմացի սարի գլուխը տարաւ։
4 Եւ նորանից յետոյ մէկ կին սիրեց Սովրեկ հեղեղատի մօտ, ու նորա անունը Դալիլա էր։
5 Եւ Փղշտացիների նախարարները այն կնկայ մօտ գնացին եւ նորան ասեցին. նորան խաբիր եւ տես, թէ նորա մեծ զօրութիւնը ինչում է, թէ ինչով կկարողանանք նորան յաղթել, որ նորան յաղթենք եւ տկարացնենք, եւ մենք քեզ ամեն մէկս հազար հարիւր արծաթ կտանք։
6 Եւ Դալիլան Սամփսոնին ասեց. Աղաչում եմ՝ յայտնիր ինձ, թէ քո մեծ զօրութիւնը ինչո՞ւմ է, եւ քեզ տկարացնելու համար ի՞նչ բանով կապել պէտք է։
7 Եւ Սամփսոնը նորան ասեց. Եթէ ինձ եօթը հատ չչորացած դալար ջիլերով կապեն, կտկարանամ եւ մարդկանց մէկի պէս կդառնամ։
8 Եւ Փղշտացիների նախարարները նորա համար եօթը հատ չչորացած դալար ջիլեր բերին, եւ նա նորան կապեց նորանցով։
9 Եւ նորա մօտ ներքին սենեակումը դարանակալներ էին նստել։ Եւ կինը նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. Այն ժամանակ նա ջիլերը կտրատեց ինչպէս կրակի հոտ առած խծուծից շինած մի լար կկտրատեն. եւ նորա ոյժը չհասկացուեցաւ։
10 Եւ Դալիլան ասեց Սամփսոնին. Ահա ինձ խաբեցիր եւ ինձ սուտ ասեցիր. հիմա աղաչում եմ՝ յայտնիր ինձ թէ ինչո՞վ կկապուես։
11 Եւ նա նորան ասեց. Եթէ ինձ նոր եւ չգործածուած չուաններով պինդ կապեն՝ այն ժամանակ կտակարանամ, եւ մարդկանց մէկի պէս կդառնամ։
12 Եւ Դալիլան նոր չուաններ առաւ եւ նորանցով նորան կապեց, եւ նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. (եւ դարանակալները ներքին սենեակումը նստել էին.) այն ժամանակ նա նորանց դերձանի պէս իր բազուկներիցը կտրատեց։
13 Եւ Դալիլան ասեց Սամփսոնին. Մինչեւ հիմա ինձ խաբեցիր եւ ինձ սուտ ասեցիր. ասիր ինձ թէ ինչո՞վ կկապուես։ Եւ նա նորան ասեց. Եթէ գլխիս եօթը բաժին մազերը ազբով հիւսես։
14 Եւ նա ցիցովը պնդացրեց, եւ նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան։ Եւ նա քնիցը զարթնեց, եւ ոստայնի ցիցը եւ ազբը հանեց։
15 Այն ժամանակ Դալիլան նորան ասեց. Ի՞նչպէս ես ասում թէ քեզ սիրում եմ, քանի որ սիրտդ ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամն է որ ինձ խաբեցիր, եւ ինձ չասցեիր՝ թէ քո մեծ զօրութիւնը ինչում է։
16 Եւ որովհետեւ ամեն օր իր խօսքերովը նորան նեղում էր եւ նորան բռնադատում էր, այն ժամանակ նորա սիրտը նեղացաւ մինչեւ մահ,
17 Եւ նա իր սրտի մէջ բոլոր եղածը նորան յայտնեց եւ ասեց նորան. Իմ գլխի վերայ ածելի չէ ելած, որովհետեւ իմ մօր արգանդիցը ես Աստուծոյ ուխտաւոր եմ. եթէ ածիլուեմ, իմ ոյժն ինձանից կգնայ եւ ես կտկարանամ, եւ ամեն մարդկանց պէս կդառնամ։
18 Եւ երբոր Դալիլան տեսաւ, որ նա իր սրտի մէջ բոլոր եղածն իրան յայտնեց, Փղշտացիների նախարարներին կանչել տուաւ եւ ասեց. Այս անգամ վեր եկէք. որովհետեւ իր սրտի մէջ բոլոր եղածն ինձ յայտնել է։ Այն ժամանակ Փղշտացիների նախարարները նորա մօտ վեր գնացին. եւ արծաթն էլ իրանց ձեռքին բերին։
19 Եւ Դալիլան նորան իր ծունկերի վերայ քնացրեց, եւ մի մարդ կանչեց, եւ նորա գլխի եօթը բաժին մազերը ածիլել տուաւ, եւ սկսեց նորան տկարացնել. եւ նորա ոյժը իրանից գնացել էր։
20 Եւ կինն ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. Եւ նա քնիցը զարթնելով՝ ասեց. Դուրս գամ եւ առաջի անգամների պէս թօթափուիմ, բայց չգիտէր որ Տէրն իրանից գնացել էր։
21 Եւ Փղշտացիները նորան բռնեցին եւ նորա աչքերը հանեցին, եւ նորան տարին ցած՝ Գազա, եւ ոտնակապերով կապեցին, եւ բանտումը աղում էր։
22 Եւ նորա գլխի մազը ածիլուելուց յետոյ սկսեց բուսնել։
23 Եւ Փղշտացիների նախարարները ժողովուեցան, որ իրանց աստուծուն՝ Դագոնին մեծ զոհ մատուցանեն, եւ ուրախութիւն անեն. Եւ ասեցին. Մեր աստուածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց։
24 Եւ ժողովուրդը նորան տեսնելով՝ գովեցին իրանց աստուծուն, որովհետեւ ասեցին. Մեր աստուածը մեր թշնամիին՝ մեր երկիրը քանդողին եւ մեր մեռելները շատացնողին մեր ձեռքը մատնեց։
25 Եւ երբոր նորանց սիրտն ուրախ էր, ասեցին. Սամփսոնին կանչեցէք, որ մեր առաջին պար գայ։ Եւ Սամփսոնին կանչեցին բանտիցը, եւ նորանց առաջին պար էր գալիս. Եւ նորան կանգնեցրին սիւների մէջտեղը։
26 Եւ Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանիին ասեց. Թող տուր ինձ, որ այս տունը կրող սիւները շօշափեմ, եւ նորանց վերայ կռթնեմ։
27 Եւ տունը լիքն էր մարդկանցով եւ կանանցով. Եւ Փղշտացիների բոլոր նախարարները այնտեղ էին. Եւ տանիքի վերայ երեք հազարի չափ մարդիկ եւ կանայք կային, որոնք Սամփսոնի պար գալուն մտիկ էին տալիս։
28 Եւ Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասեց. Ով Տէր Եհովայ, աղաչում եմ յիշիր ինձ, ով Աստուած, եւ միայն այս անգամ էլ ինձ ուժովացրու որ Փղշտացիներից իմ երկու աչքերի վրէժը մէկ անգամով առնեմ։
29 Եւ Սամփսոնն այն տունը կրող միջի սիւները՝ մէկը աջ ձեռքովը եւ միւսը ձախ ձեռքովը բռնեց եւ նորանց վերայ կռթնեց.
30 Եւ Սամփսոնն ասեց. Իմ անձն էլ Փղշտացիների հետ թող մեռնի. եւ ուժովը ծռեց, եւ տունը վայր ընկաւ նախարարների վերայ եւ միջումն եղող բոլոր ժողովրդի վերայ. եւ իր մեռնելովը մեռցրածները իր կենդանութեան ժամանակ մեռցրածներիցն աւելի էին։
31 Եւ նորա եղբայրները եւ նորա հօր բոլոր տունը իջան, եւ նորան վեր առան եւ դուրս տարին եւ թաղեցին նորան իր հօր Մանուէի գերեզմանումը Սարաայի եւ Եսթաւուղի մէջտեղը։ Եւ նա Իսրայէլի միջումը քսան տարի դատաւորութիւն արաւ։