Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Jonah 3

:
Armenian - AA1896
1 Եւ Տիրոջ խօսքը երկրորդ անգամ եղաւ Յովնանին ասելով.
2 Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզիր նորա դէմ այն քարոզութիւնը, որ ես քեզ կ'ասեմ.
3 Եւ Յովնանը վեր կացաւ ու գնաց Նինուէ Տիրոջ խօսքին համեմատ, եւ Նինուէն մեծ քաղաք էր Աստուծոյ համար՝ երեք օրուայ ճանապարհ։
4 Եւ Յովնանը սկսեց քաղաքը մտնել մէկ օրուայ ճանապարհ, եւ քարոզում էր ու ասում. Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի։
5 Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։
6 Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ.
7 Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չ'ճաշակեն, չ'արածեն եւ ջուր չ'խմեն.
8 Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը։
9 Ով գիտէ, գուցէ Աստուած ետ դառնայ եւ զղջայ, եւ ետ դառնայ իր սաստիկ բարկութիւնիցը ու մենք չ'կորչենք։
10 Եւ Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ'արաւ։