Jonah 2AA1896

1Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստուծուն ձկան փորիցը.

2Եւ ասեց. Իմ նեղութիւնիցը կանչեցի դէպի Տէրը, եւ նա ինձ պատասխանեց. անդունդի փորիցը աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը։

3Եւ դու ինձ գցեցիր անդունդը՝ ծովերի մէջ. եւ հեղեղներն ինձ պաշարեցին. քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում ինձ վերայով։

4Եւ ես ասեցի՝ Ես վռնտուած եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ քո սուրբ տաճարին։

5Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնիւն գլխիս փաթաթուեցաւ։

6Ես սարերի հիմանց մօտն իջայ, երկիրն իր նիգերովը ետեւիս էր յաւիտեան. բայց դու իմ կեանքը հանեցիր կորուստիցը, ով իմ Տէր Աստուած։

7Հոգիս ինձ վերայ նուաղելիս՝ յիշեցի Տիրոջը, եւ իմ աղօթքը քեզ մօտ հասաւ քո սուրբ տաճարը։

8Փուչ ունայնութիւնների նայողները իրանց լինելու ողորմութիւնը թողում են։

9Բայց ես օրհներգութեան ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ. արած խոստմունքս պիտի կատարեմ. փրկութիւնը Տիրոջն է։

10Եւ Տէրը հրամայեց ձկանը. եւ նա Յովնանին փսխեց ցամաքը։

Choose Translation

Switch translation for Jonah 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.