John 14AA1896

1Ձեր սիրտերը թող չխռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։

2Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ ես ձեզ կասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։

3Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք,

4Եւ որ տեղ որ ես գնում եմ՝ գիտէք, եւ ճանապարհը գիտէք։

5Թովմասը նորան ասեց. Տէր, մենք չգիտենք թէ որտեղ ես գնում. եւ ինչպէ՞ս կարող ենք ճանապարհը գիտենալ։

6Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։

7Եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կգիտենայիք. եւ սորանից յետոյ կգիտենաք նորան եւ տեսաք նորան։

8Փիլիպպոսը նորան ասեց. Տէր, Հայրը ցոյց տուր մեզ, եւ բաւական է մեզ։

9Յիսուսը նորան ասեց. Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպոս. ինձ տեսնողը Հօրը տեսաւ. եւ դու ինչպէ՞ս ես ասում. Հայրը ցոյց տուր մեզ։

10Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է. այն բանն՝ որ ես խօսում եմ ձեզ հետ, իմ անձիցը չեմ խօսում. բայց Հայրը՝ որ ինձանում բնակած է, նա է գործում այդ գործերը։

11Հաւատացէք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է։

12Ապա թէ ոչ, իսկ այն գործերի համար հաւատացէք ինձ. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ. որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։

13Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կանեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։

14Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կանեմ։

15Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։

16Եւ ես Հօրը կաղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կտայ ձեզ. որ մնայ ձեզ հետ յաւիտեան։

17Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. որ չէ տեսնում նորան. եւ ոչ. Էլ ճանաչում նորան. բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կլինի։

18Ձեզ որբ չեմ թողիլ. կգամ ձեզ մօտ։

19Մի փոքր ժամանակ էլ, եւ աշխարհքն էլ չի տեսնիլ ինձ, բայց դուք կտեսնէք ինձ. որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինիք։

20Այն օրը դուք կճանաչէք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք ինձանում, եւ ես ձեզանում։

21Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կսիրուի. եւ ես կսիրեմ նորան, եւ ինձ կյայտնեմ նորան։

22Ասեց նորան Յուդան՝ ոչ թէ Իսկարիովտացին. Տէր, ի՞նչ է, որ մեզ կյայտնես քեզ՝ եւ աշխարհքին ոչ։

23Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. եթէ մէկն ինձ սիրում է, իմ խօսքը կպահէ եւ իմ Հայրը կսիրէ նորան. եւ նորա մօտը կգանք եւ բնակութիւն կանենք նորա մօտ։

24Ինձ չսիրողը իմ խօսքերը չէ պահում. եւ այն խօսքը որ լսում էք՝ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հօրը։

25Այս խօսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մօտ եմ։

26Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, եւ կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։

27Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ։

28Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ՝ Գնում եմ, եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կլինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից։

29Եւ հիմա ասեցի ձեզ՝ լինելուց առաջ. որ երբոր լինի, հաւատաք։

30Այլեւս շատ չեմ խօսիլ ձեզ հետ, որովհետեւ այս աշխարհքի իշխանը գալիս է, եւ ինձանում ոչինչ չունի։

31Այլ որպէսզի աշխարհքը իմանայ, թէ ես սիրում եմ Հօրը. եւ ինչպէս Հայրը պատուիրեց ինձ, այնպէս եմ անում. վեր կացէք, գնանք այս տեղից։

Choose Translation

Switch translation for John 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.