Job 36AA1896

1Եւ Եղիուսը շարունակելով ասեց.

2Մի փոքր համբերիր, որ քեզ սովորեցնեմ, որովհետեւ դեռ էլ խօսք կայ Աստուծոյ համար։

3Ես իմ գիտութիւնը հեռուից պիտի սկսեմ, եւ իմ Արարչին պիտի արդարութիւն ընծայեմ։

4Որովհետեւ իմ խօսքը սուտ չէ. Քեզ մօտ մէկ գիտութեամբ կատարեալը կայ։

5Ահա Աստուած հզօր է, բայց չի արհամարհիլ. հզօր է սրտին զօրութեամբը։

6Նա ամբարշտին չի ապրեցնիլ, եւ նեղեալներին իրաւունքը կտայ։

7Նա ետ չի քաշիլ արդարից իր աչքերը, այլ թագաւորների հետ նորանց աթոռի վերայ էլ կդնէ յաւիտեան, եւ նորանք կբարձրանան։

8Եւ եթէ նորանք շղթաներով կապուած լինին, եւ բռնուին թշուառութեան լարերով,

9Այն ժամանակ կյայտնէ նորանց իրանց գործքը, եւ իրանց յանցանքը, որ իրանց բարձրացրել էին։

10Եւ նա կբանայ նորանց ականջը խրատի, եւ կպատուիրէ որ դառնան իրանց ամբարշտութիւնիցը։

11Եթէ լսեն եւ հնազանդեն, իրանց օրերը բարիքով կվերջացնեն, եւ իրանց տարիները՝ զուարճութիւնով։

12Բայց եթէ չլսեն, սրով կանցնեն, եւ կմեռնեն առանց հասկացողութեան։

13Եւ սրտով կեղծաւորները բարկութիւն կդիզեն. Չեն աղաղակիլ, երբոր նորանց կապէ։

14Նորանց անձը կվախճանուի երիտասարդութիւնում, եւ նորանց կեանքը՝ իգացողների հետ։

15Իսկ նա աղքատին կազատէ իր թշուառութիւնումը, եւ բռնութեան միջոցով կբանայ նորանց ականջը։

16Քեզ էլ կհանէր նեղութեան երախիցը մի ընդարձակ տեղ, ուր որ նեղութիւն չկայ, եւ քո սեղանի վերայ դրուածը պարարտալի կլինէր։

17Բայց դու լիքն ես անզգամների դատողութեամբը. Դատաստանն ու իրաւունքը բռնելու են քեզ։

18Որ մի գուցէ բարկութիւնը քեզ հրապուրէ ծաղրելու. Այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատիլ։

19Մի՞թէ նա մի բանի տեղ կդնէ քո հարստութիւնը, ոչ ոսկին եւ ոչ մի զօրաւոր ոյժը։

20Մի փափաքիր այն գիշերին, որ ժողովուրդներին կտեղահանէ։

21Զգուշացիր, որ չդառնաս դէպի ամբարշտութիւն, որովհետեւ դու սորան աւելի ընտրեցիր նեղուելուց։

22Տես՝ Աստուած բարձր է իր զօրութիւնովը. ո՞վ կայ նորան պէս սովորեցնող։

23Ո՞վ որոշեց նորա համար նորա ճանապարհը, եւ ո՞վ կհամարձակուէ ասել. Անիրաւութիւն արիր։

24Միտք արա, որ մեծարես նորա գործքը, որոնք մարդիկ օրհներգել են։

25Ամեն մարդ նորանով հիանում է, մարդս հեռուանց է նկատում։

26Ահա Աստուած մեծ է, եւ մենք չգիտենք, նորա տարիների թիւը անքննելի է։

27Որովհետեւ նա քաշում է ջուրի կաթիլները. Նորանք էլ անձրեւ են թափում մռայլիցը.

28Որ տեղում են ամպերը, առատօրէն ածում մարդկանց վերայ։

29Մանաւանդ եթէ մէկը հասկանայ ամպերի տարածուիլը, նորա վրանների ճարճատմունքը։

30Ահա տարածում է իր վերայ լոյսը, եւ ծովի արմատներովը ծածկում է։

31Որովհետեւ դորանցով է դատում ազգերին եւ կերակուր շնորհում՝ առատօրէն։

32Նա իր ձեռքերումը ծածկում է կայծակը, եւ պատուիրում է նորան դէպի նշանը։

33Նորա մասին լուր է տալիս նորա շառաչիւնը. Խաշինքն անգամ նորա վեր կենալը գիտեն։

Choose Translation

Switch translation for Job 36.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.