Job 35AA1896

1Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.

2Սա դու իրաւո՞ւնք ես համարում, որ ասում ես. Իմ արդարութիւնն աւելի է Աստուածանից։

3Որովհետեւ ասեցիր. Թէ Քեզ ի՞նչ օգուտ ունի, եւ ի՞նչ աւելի շահ կայ սորանից քան թէ մեղանչելուց.

4Ես քեզ խօսք կպատասխանեմ, եւ քո ընկերներին քեզ հետ։

5Նայիր երկնքին եւ տես, եւ դիտիր ամպերը որ քեզանից բարձր են.

6Եթէ դու մեղանչես, նորա դէմ ի՞նչ արած կլինիս. Եւ քո անօրէնութիւնները որ շատանան, նորան ի՞նչ կանես։

7Կամ եթէ արդար լինիս, ի՞նչ կտաս նորան. Կամ նա ի՞նչ կառնէ քո ձեռքիցը։

8Քեզ նման մարդին կներգործէ քո ամբարշտութիւնը, եւ մարդի զաւակին՝ քո արդարութիւնը։

9Հարստահարութիւնների շատութիւնից կաղաղակեն, կբողոքեն մեծամեծների բազուկիցը։

10Բայց մէկը չէ ասում. Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը, նա որ գիշերը երգեր է տալիս.

11Որ մեզ երկրի անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում։

12Այնտեղ աղաղակում են, բայց նա չէ պատասխանում՝ չարերի հպարտութեան պատճառով։

13Յիրաւի Աստուած ունայնութեան չի լսիլ, եւ Ամենակարողը նորան մտիկ չի անիլ։

14Թէպէտեւ դու ասում ես, թէ Նորան չես տեսնում. Սակայն դատաստան կայ նորա առաջին, յուսա Նորան։

15Բայց հիմա որ նորա բարկութիւնը մի չնչին բան է արել, եւ չէ իմացել շատ անօրէնութիւնը,

16Յոբը դարձեալ զուր տեղն է բանում իր բերանը. Առանց հասկացողութեան խօսքեր է շատացնում։

Choose Translation

Switch translation for Job 35.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.