Job 22AA1896

1Եւ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.{nl}

2Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. Այլ միայն իրան է օգտակար խելացին։{nl}

3Ամենակարողին հաճութի՞ւն կ'լինի, եթէ արդար լինիս. Կամ մէկ շա՞հ, եթէ քո ճանապարհներն ուղիղ անես։{nl}

4Մի՞թէ քո վախիցը քեզ հետ կ'վիճէ, եւ քեզ հետ դատաստանի կ'գնայ՞:{nl}

5Չէ՞ որ քո չարութիւնը շատ է. եւ քո անօրէնութիւններին վերջ չ'կայ:{nl}

6Որովհետեւ դու քո եղբօրիցը գրաւ էիր առնում զուր տեղը, եւ մերկերի հանդերձները յափշտակում էիր:{nl}

7Ջուր չէիր խմեցնում ծարաւին. եւ սովածիցը խնայում էիր հացը:{nl}

8Եւ այն մարդը որ զօրաւոր բազուկ ունէր, երկիրը նորանն էր. եւ պատուաւորը բնակվում էր նորանում:{nl}

9Որբեւայրիներին դարտակ ճանապարհ էիր դնում. եւ որբերի բազուկները փշրվում էին:{nl}

10Դորա համար քո շուրջը որոգայթներն են պատել, եւ յանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է:{nl}

11Կամ թէ խաւարիցը չես տեսնում, եւ ջրերի շատութիւնը քեզ ծածկել է:{nl}

12Մի՞թէ Աստուած երկնքի բարձրումը չէ. եւ մտիկ տուր աստղերի բարձրութեանը, թէ ինչ բարձր են:{nl}

13Բայց դու ասում ես. Ի՞նչ գիտէ Աստուած, մառախուղի ետեւի՞ցը պիտի դատէ:{nl}

14Ամպերը նորա համար ծածկոց են, որ նա չի տեսնիլ. եւ նա երկնքի կամարի վերայ է շրջում:{nl}

15Մի՞թէ վաղեմի ճանապարհն ես պահում, որով գնացին անօրէն մարդիկը:{nl}

16Որոնք ժամանակից առաջ յափշտակուեցան, գետի պէս հոսեցին նորանց հիմերը:{nl}

17Որ ասում էին Աստուծուն. Հեռացիր մեզանից, եւ թէ Ամենակարողը նորանց ի՞նչ է անելու:{nl}

18Սակայն Նա նորանց տները լցրել էր բարիքով. անզգամների խորհուրդը հեռու լինի ինձանից:{nl}

19Արդարները պիտի տեսնեն եւ ուրախանան, եւ անմեղները նորանց ծաղր պիտի անեն:{nl}

20Ճշմարիտ որ կորել է մեր թշնամին. եւ նորանց մնացորդը կրակն է լափել:{nl}

21Աղէ բարեկամացիր նորա հետ եւ խաղաղութիւն արա, դորանով բարիք կ'գայ քեզ մօտ:{nl}

22Ընդունիր նորա բերանիցն օրէնքը, եւ նորա խօսքերը դիր սրտիդ մէջ:{nl}

23Եթէ Ամենակարողին դառնաս, կը շինուիս. եթէ անօրէնութիւնը հեռացնես քո վրանիցը:{nl}

24Եւ ոսկիի կտորը դիր հողի վերայ, եւ Ոփիրի ոսկին հեղեղատների քարերի վերայ.{nl}

25Այն ժամանակ Ամենակարողը կ'լինի քո ոսկիի կտորը, եւ քո փայլուն արծաթը:{nl}

26Որովհետեւ այն ժամանակ Ամենակարողովը կ'ցնծաս, եւ երեսդ կը բարձրացնես դէպի Աստուած:{nl}

27Դու նորան կ'աղաչես, եւ Նա քեզ կ'լսէ. եւ քո ուխտերը կ'կատարես.{nl}

28Եւ դիտաւորութիւն կ'ունենաս, եւ կ'յաջողուի քեզ համար. եւ քո ճանապարհների վերայ լոյս կ'ծագէ:{nl}

29Երբոր մեկին ցածացնեն, այն ժամանակ դու կ'ասես. Բարձրութի՜ւն. եւ աչքերով խոնարհին նա կ'ազատէ:{nl}

30Նա կ'ազատէ անմեղ չ'եղողին էլ, եւ նա կ'ազատուի քո ձեռքերի մաքրութիւնովը:

Choose Translation

Switch translation for Job 22.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.