Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 20

:
Armenian - AA1896
1 Եւ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.{nl}
2 Սորա համար իմ խորհրդածութիւնները ինձ պատասխանել են տալիս, եւ այդ պատճառով շտապում եմ ինձանում։{nl}
3 Ինձ խայտառակող խրատ եմ լսում, բայց հոգին իմ գիտութիւնիցն ինձ պատասխանել է տալիս։{nl}
4 Սա գիտե՞ս դու, որ յաւիտենից ի վեր է, երկրիս վերայ մարդ դրուելուց ի վեր,{nl}
5 Որ անզգամների ցնծութիւնը կարճ կ'լինի, եւ կեղծաւորի ուրախութիւնը՝ մէկ վայրկեան:{nl}
6 Թէեւ նորա փառքը մինչև երկինքը բարձրանայ, եւ նորա գլուխը դպչէ ամպին.{nl}
7 Իր աղբին պէս պիտի յաւիտեան ոչնչանայ, նորան տեսնողները պիտի ասեն. Ու՞ր է նա:{nl}
8 Երազի պէս պիտի թռչի, եւ չի գտնուիլ. եւ պիտի քշուի գիշերուան ցնորքի պէս:{nl}
9 Նորան տեսնող աչքը այլ եւս նորան չի տեսնիլ, եւ նորա տեղը նորան չի նայիլ միւսանգամ:{nl}
10 Նորա որդիքը պիտի աղքատներիցը խնդրեն, եւ նորա ձեռքերը ետ պիտի տան նորա կարողութիւնը:{nl}
11 Նորա ոսկորները լիքը էլ լինին երիտասարդութեամբը, դարձեալ նորա հետ միասին պիտի հողումը պառկեն:{nl}
12 Եթէ չարութիւնը քաղցր է նորա բերանումը, եթէ նա թաքցրեց իր լեզուի տակին,{nl}
13 Եթէ նորան խնայեց և թող չ'տուաւ, եւ իր քիմքումը ետ պահեց նորան,{nl}
14 Կերակուրը կ'փոխուի նորա աղիքներումը, քարբի լեղի կայ նորա ներսումը:{nl}
15 Նա հարստութիւն կուլ տուած էլ լինի, պիտի ետ փսխէ, նորա փորիցը Աստուած դուրս պիտի հանէ այն:{nl}
16 Նա քարբի թոյնը պիտի ծծէ, իժի լեզուն պիտի սպանէ նորան:{nl}
17 Նա պիտի չ'տեսնէ վտակները, մեղրի ու կոգիի հեղեղների գետերը:{nl}
18 Աշխատածը նա ետ պիտի դարձնէ, եւ պիտի կուլ չ'տայ. հարստութեանը չափ կ'լինի նորա վճարածը, եւ չի ուրախանալ:{nl}
19 Որովհետեւ ճնշեց թողեց աղքատներին, տունը յափշտակեց. բայց պիտի չ'շինէ նորան:{nl}
20 Որովհետեւ նա իր ներսումը խաղաղութիւնը չէր ճանաչում, ուրեմն իր ցանկացածովը պիտի չ'ազատուի:{nl}
21 Նորա ուտելուցը բան չ'պրծաւ, դորա համար նորա ստացուածքը պիտի չ'տեւէ:{nl}
22 Առատութեան լիքը ժամանակը նա պիտի նեղուի, ամեն թշուառի ձեռքը նորա վերայ պիտի գայ:{nl}
23 Պիտի լինի որ նա իր փորը կշտացրած ժամանակը՝ Նա իր բարկութիւնը կ'ուղարկէ նորա վերայ, եւ անձրեւի պէս կ'թափէ նորա վերայ՝ նա ուտելիս:{nl}
24 Նա կ'փախչէ երկաթի զէնքից, բայց պղնձի աղեղը նորա կ'խոցէ:{nl}
25 Կ'քաշէ աղեղը, եւ դուրս կ'գայ նորա մարմնիցը, եւ փայլուն տէգը նորա մաղձիցը. նա պիտի գնայ, արհաւիրքը նորա վերայ:{nl}
26 Ամեն խաւարը թաքցրուած է նորա խորերումը, կրակը պիտի լափէ նորան առանց փչուելու, չարիք պիտի հասնէ նորա վրանումը մնացողին:{nl}
27 Երկինքը պիտի նորա յանցաքը յայտնէ, եւ երկիրն էլ պիտի ընդդիմանայ նորան:{nl}
28 Նորա տան եկամուտը պիտի գերի գնայ. նա թափուող ջրերի պէս պիտի լինի Նորա բարկութեան օրերումը:{nl}
29 Սա է ամբարիշտ մարդի բաժինն իր Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից որոշուած է նորան: