Job 19AA1896

1Եւ Յոբւ պատասխանելով ասեց.

2Մինչեւ ե՞րբ պիտի վշտացնեք իմ հոգին, եւ ինձ փշրէք խօսքերով:{nl}

3Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չ՞էք ամաչում՝ ինձ ապշեցնում էք:{nl}

4Եւ եթէ ես իրաւ սխալուել եմ, ինձ մօտ կ'մնայ իմ սխալմունքը:{nl}

5Կամ յիրաւի ուզում էք ամբարտաւանալ ինձ վերայ, եւ յանդիմանում էք ինձ իմ մի յանցանքի համար:{nl}

6Իմացէք ուրեմն որ Աստուած է ինձ կործանել, եւ իր ցանցովն ինձ պատել:{nl}

7Ահա ես աղաղակում եմ՝ զրկա՜նք, եւ պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չ'կայ:{nl}

8Ճանապարհս կապել է նա, եւ չեմ կարողանում անցնել, եւ իմ շաւիղների վերայ խաւար է դրել:{nl}

9Փառքս հանել է ինձանից, եւ թագը վեր առել գլխիցս:{nl}

10Ինձ քանդել է շուրջանակի, որ ես գնամ, եւ ծառի նման պոկել է իմ յոյսը:{nl}

11Նա վառել է իր բարկութիւնն ինձ դէմ, եւ ինձ իր թշնամիներին նման է համարում:{nl}

12Նորա գունդերը միասին եկան, եւ իրանց ճանապարհները կազմեցին ինձ դէմ, եւ բանակուեցան իր վրանի շուրջը:{nl}

13Իմ եղբայրներին հեռացրել է ինձանից, եւ իմ ծանոթներն էլ օտարացել են ինձանից:{nl}

14Ինձ ձգել են իմ ազգականները, եւ իմ ճանաչները մոռացել են ինձ:{nl}

15Իմ տան բնակողներն ու իմ աղախիններն օտար համարեցին ինձ. ես մի օտարական եմ դառել նորանց աչքին:{nl}

16Ծառայիս կանչում եմ, եւ նա չէ պատասխանում. իմ բերանովն պիտի աղաչեմ նորան:{nl}

17Շունչս ընդդէմ է գալիս իմ կնոջը, եւ իմ խնդիրքը՝ իմ մօր որովայնի որդկանցը:{nl}

18Փոքր տղերքն անգամ անարգում են ինձ. ես վեր կենալիս նորանք խօսում են վրաս:{nl}

19Ինձանից զզվում են իմ մտերիմ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ:{nl}

20Մորթիս եւ մարմնիս են փակել ոսկորներս, եւ մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել:{nl}

21Ողորմեցէք ինձ, ողորմեցէք ինձ, ով իմ բարեկամներ. որովհետեւ Աստուծոյ ձեռքը դպել է ինձ:{nl}

22Ի՞նչու էք ինձ հալածում դուք էլ Աստուծոյ նման, եւ չէ՞ք կշտանում իմ մարմնիցը:{nl}

23Ոհ երանի՜ թէ գրուէին խօսքերս, երանի՜ թէ քանդակուէին մի գրքի մէջ:{nl}

24Երկաթի գրիչով եւ կապարով, փրագրուէին քարի վերայ յաւիտեան:{nl}

25Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:{nl}

26Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:{nl}

27Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:{nl}

28Որ պիտի ասէիք. Ի՞նչ ենք հալածում նորան. եւ ինձ վերայ է գտնվում բանի արմատը:{nl}

29Վախեցէք դուք սուրի երեսիցը. որովհետեւ անիրաւությունների դէմ բարկացող է սուրը որ իմանաք թէ դատաստան կայ:

Choose Translation

Switch translation for Job 19.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.