Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Isaiah 40

:
Armenian - AA1896
1 Մխիթարեցէք, մխիթարեցէք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստուածը.
2 Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել։
3 Անապատի մէջ կանչողի ձայնը, պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ համար։
4 Ամեն ձոր բարձրանայ, եւ ամեն սար ու բլուր ցածանայ, եւ ծուռը ուղիղ դառնայ, եւ խորտուբորտ տեղերը՝ հարթայատակ։
5 Եւ պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն. որովհետեւ Տիրոջ բերանն է խօսել։
6 Մէկ ձայն ասում է. Կանչիր. եւ նա ասեց. Ի՞նչ կանչեմ. այս՝ թէ ամեն մարմին խոտ է, եւ նորա բոլոր վայելչութիւնը դաշտի ծաղկին պէս։
7 Խոտը չորանում է՝ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերայ. իրաւ ժողովուրդը խոտ է։
8 Խոտը կչորանայ, ծաղիկը կթառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կմնայ յաւիտեան։
9 Բարձր սարի վերայ ելիր, ով Սիօնի աւետաբերը, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղէմի աւետաբերը, մի վախենար, ասիր Յուդայի քաղաքներին. Ահա ձեր Աստուածը։
10 Ահա Եհովայ Տէրը զօրութեամբ կգայ, եւ նորա բազուկը կիշխէ նորա համար. ահա իր վարձքն իր հետ է եւ իր հատուցումը՝ իր առաջին։
11 Հովիւի նման հովուելու է նա իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին։
12 Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով։
13 Ո՞վ քննեց Տիրոջ հոգին, եւ իբրեւ նորա խորհրդական նորան հասկացրե՞ց։
14 Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նորան իմացնէր, եւ նորան սովորեցնէր իրաւունքի ճանապարհը, եւ նորան սովորեցնէր գիտութիւն, եւ իմաստութեան ճանապարհը նորան գիտեցնէր։
15 Ահա ազգերը դոյլին կպած կաթիլին պէս են, եւ կշիռքի փոշիին հաւասար են համարվում, ահա կղզիները վեր խաղացող շամանդաղի պէս են։
16 Եւ Լիբանանը չէ բաւական կրակի համար, եւ նորա անասունները ողջակէզի համար բաւական չեն։
17 Բոլոր ազգերը նորա առաջին ոչնչի պէս են. ոչնչից էլ պակաս են եւ ունյանութիւն են համարվում նորա համար։
18 Ուրեմն ո՞ւմ էք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարացնում նորան։
19 Կուռքը արուեստաւորն է ձուլում, եւ ոսկերիչը ոսկիով պատում է նորան, եւ արծաթի շղթաներ է ձուլում։
20 Ընծաներ տալու անկարողը անփուտ փայտ է ընտրում, իր համար մի ճարտար արուեստաւոր է որոնում, որ նա մի անշարժ կուռք շինէ։
21 Մի՞թէ չգիտէք, մի՞թէ չլսեցիք, մի՞թէ չպատմուեցաւ ձեզ առաջուց. մի՞թէ չէք հասկացել երկրի հիմնադրութիւնից։
22 Նա է երկրի շրջանի վերայ նստողը, որի բնակիչները մարախների պէս են, նա է որ երկինքը տարածում է վարագոյրի պէս, եւ նորանց սփռել է վրանի պէս բնակուելու համար։
23 Նա է իշխաններին ոչինչ շինողը, որ երկրի դատաւորներին ոչնչի պէս է անում։
24 նորանք հազիւ թէ տնկվում են, հազիւ թէ ցանվում են, հազիւ թէ նորանց բունը արմատանում է երկրում, եւ նա փչում է նորանց վերայ եւ նորանք չորանում են, եւ փոթորիկը նորանց կրում է մղեղի պէս։
25 Ուրեմն ո՞ւմ էք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը։
26 Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ։
27 Ի՞նչու համար ասում ես, ով Յակոբ, եւ ի՞նչու ես խօսում, ով Իսրայէլ, թէ՝ Իմ ճանապարհը ծածկուած է Տէրիցը, եւ իմ Աստուածանից զանց է եղած իմ իրաւունքը։
28 Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է։
29 նա է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։
30 Եւ երիտասարդներն կյոգնեն եւ կվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կթուլանան,
31 Բայց Տիրոջ ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ։