Isaiah 39AA1896

1Այն ժամանակը Բաղադանի որդի Մարովդաք-բաղադանը՝ Բաբիլոնի թագաւորը՝ նամականիք եւ ընծայ ուղարկեց Եզեկիային, որ լսել էր թէ հիւանդ էր եւ առողջացել է։

2Եւ Եզեկիան ուրախացաւ նորանց վերայ, եւ ցոյց տուաւ նորանց իր գանձերի տունը՝ արծաթը եւ ոսկին եւ խնկեղէնները եւ պատուական իւղը եւ իր զէնքերի բոլոր տունը եւ ամեն ինչ որ գտնվում էր նորա գանձարաններումը. մէկ բան չկար որ եզեկիան ցոյց տուած չլինէր նորանց իր տանը եւ իր բոլոր թագաւորութիւնումը։

3Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ են ասում այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ եզեկիան ասեց. Հեռու երկրից՝ Բաբիլոնից են եկել ինձ մօտ։

4Եւ նա ասեց. Ի՞նչ տեսան քո տանը։ Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ տանս մէջ՝ տեսան. մի բան չկայ որ ցոյց տուած չլինեմ նորանց իմ գանձարանումը։

5Եւ Եսայիան ասեց Եզեկիային. Լսիր Զօրաց Տիրոջ խօսքը։

6Ահա օրեր կգան որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր, պիտի տարուին Բաբիլոն. մէկ բան պիտի չմնայ ասում է Տէրը։

7Եւ քո որդիներիցը, որոնք քեզանից յառաջ կգան, որոնց դու կծնես, կառնեն, եւ նորանք ներքինիներ կդառնան Բաբիլոնի թագաւորի պալատումը։

8Եւ Եզեկիան Եսայիային ասեց. Տիրոջ խօսքը՝ որ դու ասեցիր, բարի է. եւ ասեց. Որովհետեւ իմ օրերումը խաղաղութիւն եւ ապահովութիւն պիտի լինի։

Choose Translation

Switch translation for Isaiah 39.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.