Isaiah 21AA1896

1Ծովի անապատի պատգամը։ Հարավից յարձակվող մրրիկների պես անապատիցն է գալիս՝ սոսկալի երկրիցը:{nl}

2Մի խիստ տեսիլք է ինձ յայտնուել. յափշտակողը յափշտակում եւ կործանողը կործանում է։ Վեր եկ, Եղամ. Պաշարիր, ով Մարաց ազգ, նորա բոլոր հառաչանքը դադարեցրել եմ։

3Սորա համար երանքս լիքն են ցաւերով, ծննդականի ցաւերի պէս ցաւեր են բռնել ինձ. Գալարվում եմ, չեմ լսում. Վրդովուած եմ, չեմ տեսնում։

4Սիրտս շփոթուել է, արհաւիրքն ինձ զարհուրեցրել է, նա իմ ցանկալի գիշերն ինձ համար սրտադողի դարձրեց։

5Սեղանը գցում են, դէտը դիտում է. Ուտե՜լ, խմե՜լ։ Վեր կացէք, ով իշխաններ, օծեցէք վահանները։

6Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Գնա դէտին կանգնեցրու, որ տեսածը յայտնէ։

7Եւ նա ձիաւորներ տեսաւ զոյգ հեծեալներ, էշի վերայ հեծեալներ, ուղտի վերայ հեծեալներ, եւ մեծ ուշադրութեամբ ուշադրութիւն արաւ։

8Եւ առիւծօրէն աղաղակեց. Ով Տէր, ես միշտ ցերեկը կանգնած եմ դիտանոցի վերայ, եւ իմ պահապանութեան տեղը ես բոլոր գիշերը կանգնած եմ։

9Եւ ահա գալիս են՝ ձիաւորներ, զոյգ հոծեալներ. Եւ պատասխանեց ու ասեց. Ընկա՜ւ, ընկաւ Բաբիլոնը, եւ նորա աստուածների բոլոր արձանները փշրեց գետնովը տալով։

10Ով իմ կասուածներ, եւ իմ կալի պտուղը, ինչ որ լսել եմ Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածանից, այն իմացրել եմ ձեզ։

11Եդովմի պատգամը։ Դէպի ինձ ձայն է գալի Սէիրից. պահապան, ինչ կա գիշերիցը. պահապան, ինչ կա գիշերիցը:

12Պահապանն ասում է. Առաւօտը եկած էլ լինի, էլի գիշեր է. Եթէ հարցնում էք՝ հարցրէք, ետ դարձէք, եկէք։

13Արաբիայի պատգամը։ Արաբիայի անտառումը պիտի օթեւանէք, ով Դեդանեանց կարավաններ:

14Ծարաւին դիմաւորելու գնացէք ջրով, ով Թեմայի երկրի բնակիչներ նորա հացովը փախստականի առաջը եկէք։

15Որովհետեւ նորանք փախչում են սուրերի երեսից, քաշած սուրի առաջից, եւ լարած աղեղի առաջից, եւ պատերազմի սաստկութեան առաջից։

16Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Դեռ մէկ տարի էլ կայ՝ վարձկանի տարի, որ պիտի վերջանայ Կեդարի բոլոր փառքը։

17Եւ Կեդարի որդկանց զօրաւոր աղեղնաւորաց մնացորդների թիւը քիչ է լինելու. Որովհետեւ Իսրայէլի Աստուած Եհովան է խօսել։

Choose Translation

Switch translation for Isaiah 21.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.