Hosea 6AA1896

1Եկէք ու ետ դառնանք Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կբժշկէ մեզ. նա զարկեց, նա էլ կպատէ մեզ։

2Նա մեզ կկենդանացնէ երկու օրից յետոյ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնէ, եւ մենք կապրենք նորա առաջը։

3Եւ կճանաչենք, եւ էլ կհետեւենք ճանաչելու Տիրոջը, արշալոյսի պէս պատրաստ է նորա ելքը, եւ նա պիտի գայ մեզ համար անձրեւի պէս, վերջի անձրեւի պէս որ ոռոգում է երկիրը։

4Ի՞նչ անեմ քեզ, ով Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ով Յուդա, որ ձեր բարութիւնը առաւօտեան ամպին պէս է, եւ վաղահաս ցօղի նման է որ անցնում է։

5Նորա համար տաշեցի մարգարէներովը, նորանց սպանեցի իմ բերանի խօսքերովը, եւ քո դատաստանները դուրս կգայ իբրեւ լոյս։

6Որովհետեւ ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ։

7Բայց նորանք Ադամի պէս ուխտը զանց են անում, այնտեղ ինձ անհաւատարմութիւն արին։

8Գաղաադը անօրէնութիւն անողների քաղաք է, շաղախուած է արիւնով։

9Աւազակները մարդի ետեւից դարան մտնելու պէս քահանաների խումբը Սիւքեմի ճանապարհումը մարդիկ են սպանում, եւ եղեռնագործութիւն անում։

10Իսրայէլի տանը սոսկալի բաներ տեսայ, այնտեղ է Եփրեմի պոռնկութիւնը, Իսրայէլը պղծուեցաւ։

11Քեզ համար էլ, ով Յուդա, մի հունձք կայ, երբոր ես ետ կդարձնեմ իմ ժողովրդի գերութիւնը։

Choose Translation

Switch translation for Hosea 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.