Hosea 5AA1896

1Լսեցէք այս, ով քահանաներ, եւ ականջ դրէք, ով Իսրայէլի տուն, եւ ուշադիր եղէք, ով թագաւորի տուն, որ դատաստան կայ ձեզ համար, որովհետեւ դուք որոգայթ եղաք Մասփայում, եւ տարածուած վարմ՝ Թաբօրի վերայ։

2Եւ ապականութիւնով մոլորուողները խորասոյզ եղան, բայց ես նորանց ամենին պիտի խրատեմ։

3Ես ճանաչում եմ Եփրեմին, եւ Իսրայէլը ծածկուած չէ ինձանից. որովհետեւ դու հիմա շնացար, ով Եփրեմ, Իսրայէլը պղծուած է։

4Թոյլ չեն տալիս նորանց գործերը, որ ետ դառնան իրանց Աստուծոյ մօտ. որովհետեւ նորանցում շնութեան հոգի կայ, եւ Տիրոջը չեն ճանաչում։

5Եւ Իսրայէլի հպարտութիւնը պիտի խոնարհուի նորանց առաջին, եւ Իսրայէլն ու Եփրեմը պիտի գլորուին իրանց անօրէնութեամբը, Յուդան էլ պիտի գլորուի նորանց հետ։

6Նորանք իրանց ոչխարներովն ու արջառներովը պիտի գնան Տիրոջը որոնելու, բայց պիտի չգտնեն, նա քաշուել է նորանցից։

7Նորանք անհաւատարմութիւն արին Տիրոջը, որ օտար որդիներ ծնան. հիմա ամիսը պիտի ուտէ նորանց իրանց վիճակներովը։

8Շեփոր հնչեցրէք Գաբաայումը, փող՝ Ռամայումը, բարձրաձայն կանչեցէք Բեթաւանումը, քո ետեւիցը, ով Բենիամին։

9Եփրեմը ամայի պիտի դառնայ իր յանդիմանութեան օրը. Իսրայէլի ցեղերումը ճշմարտութիւնն իմացրի։

10Յուդայի իշխանները սահմանը փոխողների պէս եղան, նորանց վերայ պիտի թափեմ ջրերի պէս իմ բարկութիւնը։

11Եփրեմը ճնշուած է եւ դատաստանով փշրուած, որ յօժարակամ գնաց հրամանի ետեւիցը։

12Բայց ես ցեցի պէս եմ Եփրեմի համար, եւ ուտիճի պէս՝ Յուդայի տան համար։

13Եւ Եփրեմը տեսաւ իր ցաւը եւ Յուդան՝ իր վէրքը, եւ Եփրեմը գնաց Ասորեստան, եւ Յարէբ թագաւորի մօտ ուղարկեց. բայց նա կարող չէ ձեզ առողջացնել, եւ չի առողջացնիլ ձեր վէրքը։

14Որովհետեւ ես առիւծի պէս եմ Եփրեմի համար, եւ առոյգ առիւծի պէս՝ Յուդայի տան համար. ես՝ ես պիտի պատառեմ ու գնամ, պիտի տանեմ եւ ազատող պիտի չլինի։

15Գնում եմ՝ ետ եմ դառնում իմ տեղը, մինչեւ որ իրանց յանցանքը խոստովանեն եւ իմ երեսը որոնեն. երբոր նորանք նեղութեան մէջ լինեն կանուխ պիտի ինձ դիմեն։

Choose Translation

Switch translation for Hosea 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.