Exodus 23AA1896

1Սուտ լուր չտարածես. անօրէնի հետ ձեռքդ չդնես որ {*} անիրաւ վկայ դառնաս։

2Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չհետեւես. եւ չխօսես դատաստանի մէջ իրաւունքը ծռելու համար շատերի ետեւից խոտորելով։

3Եւ աղքատին աչառութիւն չանես նորա դատումը։

4Եթէ քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինիս, անպատճառ իրան դարձնես նորան։

5Եթէ տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, եւ չկամենաս նորան ազատել, անպատճառ նորա հետ էշն ազատես։

6Քո աղքատի իրաւունքը չծռես նորա հետ դատուելիս։

7Սուտ խօսքից հեռու կաց, եւ անմեղին ու արդարին մի մեռցնիր. որովհետեւ ես չարին չեմ արդարացնիլ։

8Եւ կաշառ չառնես, որովհետեւ կաշառը կուրացնում է աչքաբացներին, եւ շուռ է տալիս արդարների բանը։

9Եւ օտարականին մի նեղիր. դուք էլ գիտէք օտարականի սիրտը. որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք։

10Եւ երկիրդ վեց տարի ցանիր, եւ նորա արդիւնքը ժողովիր.

11Բայց եօթներորդումը պարապ թող եւ ձգիր նորան, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, եւ նորանց մնացածը դաշտի անասուններն ուտեն. քո այգուն ու ձիթաստանին էլ այսպէս անես։

12Վեց օր քո գործը գործիր, եւ եօթներորդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշը հանգստանայ, եւ քո աղախինի որդին ու օտարականը շունչ առնէ։

13Եւ բոլոր ձեզ ասածներս պահեցէք, եւ ուրիշ աստուածների անունը չյիշէք. բերանիցդ չլսուի։

14Տարին երեք անգամ ինձ համար տօն պահիր։

15Բաղարջակերաց տօնը պահիր. եօթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատուիրածիս պէս Աբիբ ամսուայ սահմանուած ժամանակին. որովհետեւ այն ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար. եւ մէկը դարտակ չերեւայ իմ առաջին։

16Եւ արտի մէջ ցանելու բանիդ երախայրիքը հնձելու տօնը, եւ տարուայ վերջին ժողովելու տօնը պահիր արտիցը քո բաները ժողովելիս։

17Տարին երեք անգամ քո ամեն արուները Տէր Եհովայի առաջին պիտի երեւան։

18Իմ զոհի արիւնը խմորեալ հացով չմատուցանես, եւ իմ տօնի ճարպը մինչեւ առաւօտը չմնայ։

19Քո երկրի առաջի երախայրիները քո Եհովայ Աստուծոյ տունը տանես։ Ուլը իր մօրը կաթի մէջ չեփես։

20Ահա քո առաջին մի հրեշտակ կուղարկեմ, որ քեզ ճանապարհին պահպանէ, եւ քեզ տանէ իմ պատրաստած տեղը։

21Զգուշացիր նորա առաջին, եւ նորա խօսքին լսիր, նորա դէմ մի յամառիր. որովհետեւ նա ձեր յանցանքը չի ներիլ, որովհետեւ իմ անունը նորանում է։

22Բայց եթէ լսես նորա խօսքին, եւ իմ բոլոր ասածն անես, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի կլինիմ, եւ քո հակառակորդներին՝ հակառակորդ։

23Որովհետեւ իմ հրեշտակը քո առաջին կգնայ, եւ քեզ Ամօրհացիների եւ Քետացիների եւ Փերեզացիների եւ Քանանացիների, եւ Խեւացիների եւ Յեբուսացիների մօտ կտանէ, եւ ես պիտի ջարդեմ նորանց։

24Նորանց աստուածներին երկրպագութիւն կամ ծառայութիւն չանես, եւ նորանց արածի պէս չանես. այլ բոլորովին կործանես նորանց եւ նորանց կուռքերը բոլորովին կոտրատես։

25Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. եւ նա կօրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կդարձնեմ։

26Քո երկրի մէջ վիժող եւ ամուլ չի լինիլ, քո օրերի թիւը պիտի լցնեմ։

27Իմ երկիւղը կուղարկեմ քո առաջին, եւ կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կդարձնեմ.

28Եւ քո առաջին իշամեղուն կուղարկեմ, եւ նա կքշէ Խեւացիներին, Քանանացիներին եւ Քետացիներին քո առաջին։

29Նորանց քո առաջին մէկ տարուայ մէջ պիտի չքշեմ, որ մի գուցէ երկիրը ամայի դառնայ, եւ քեզ վերայ դաշտի գազանները շատանան։

30Նորանք քո առջեւից կամաց կամաց պիտի քշեմ, մինչեւ որ դու բազմանաս եւ երկիրը ժառանգես.

31Եւ ես դնեմ քո սահմանները Կարմիր ծովիցը մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատիցը մինչեւ Եփրատ գետը. որովհետեւ այն երկրի բնակիչները քո ձեռքը պիտի տամ. եւ պիտի քշես քո առջեւիցը։

32Նորանց հետ եւ նորանց աստուածների հետ դաշինք չդնես։

33Քո երկրի մէջ չբնակուին, որ քեզ մեղք գործել չտան ինձ դէմ, որովհետեւ եթէ նորանց աստուածները պաշտես, անպատճառ նա քեզ համար որոգայթ կդառնայ։

Choose Translation

Switch translation for Exodus 23.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.