Ephesians 6AA1896

1Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։

2Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով,

3Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։

4Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։

5Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, վախով եւ դողալով ձեր սրտի միամտութեամբն ինչպէս Քրիստոսին.

6Ոչ թէ աչքի առաջին ծառայելով մարդկանց հաճոյ լինողների պէս, այլ ինչպէս Քրիստոսի ծառաներ, որ Աստուծոյ կամքն են անում սրտանց,

7Յօժարութեամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թէ մարդկանց.

8Գիտենալով որ ամեն մէկն ինչ բարի որ անէ, նոյնը կընդունի Տէրիցը. թէ ծառայ լինի եւ թէ ազատ։

9Եւ դուք, տէրեր, նոյնն արէք նորանց՝ թողելով սպառնալիքը. գիտացէք որ հէնց ձեզ ինքներիդ էլ Տէր կայ երկնքումը, եւ նորա առաջին երեսպաշտութիւն չկայ։

10Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։

11Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։

12Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։

13Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.

14Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած,

15Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։

16Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։

17Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։

18Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար,

19Եւ ինձ համար էլ. որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակութիւնով հասկացնեմ աւետարանի խորհուրդը.

20Որի համար ես պատգամաւոր եմ կապանքներում, որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։

21Բայց որպէսզի դուք էլ գիտենաք ինձ համար, թէ ինչ եմ գործում, ամեն բան կիմացնէ ձեզ Տիւքիկոս եղբայրը եւ Տէրում պաշտօնեան.

22Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ մեր մասին տեղեկանաք, եւ նա ձեր սրտերը մխիթարէ։

23Խաղաղութիւն լինի եղբայրների հետ, եւ սէր՝ հաւատքով Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

24Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին սիրում են անկեղծութեամբ։ Ամէն։

Choose Translation

Switch translation for Ephesians 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.