Ephesians 5AA1896

1Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։

2Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.

3Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չանուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կվայելէ։

4Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. այլ մանաւանդ գոհութիւն։

5Որովհետեւ սա գիտէք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը։

6Ոչ ով թող չխաբէ ձեզ դարտակ խօսքերով. որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ։

7Ուրեմն մասնակից մի լինիք նորանց։

8Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք։

9Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով։

10Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը։

11Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք։

12Որովհետեւ նորանց միջումը ծածուկ գործուածները խօսքով ասելն էլ ամօթ է։

13Բայց ամեն բան՝ լոյսիցը յանդիմանուած՝ յայտնի է լինում. վասն զի ամեն բան՝ որ յայտնի է լինում, լոյս է։

14Սորա համար էլ ասում է. Վեր կաց, ով քնած, եւ վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կլուսաւորէ քեզ։

15Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. ոչ թէ ինչպէս անխելքներ,

16Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են,

17Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը։

18Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով,

19Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։

20Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։

21Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը։

22Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։

23Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը։

24Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ։

25Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար.

26Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով.

27Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։

28Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։

29Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. ինչպէս Տէրն էլ եկեղեցին։

30Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը։

31Սորա համար մարդը կթողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կյարէ եւ երկուսը մէկ մարմին կլինին։

32Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում։

33Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը։

Choose Translation

Switch translation for Ephesians 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.