Ecclesiastes 11AA1896

1Հացդ թող տուր ջրերի երեսին, որովհետեւ շատ օրերից յետոյ նորան կգտնես։

2Բաժին տուր եօթնին եւ ութին էլ, որովհետեւ չգիտես թէ ինչ չարիք պիտի լինի երկրի վերայ։

3Եթէ ամպերը լցուին՝ երկրի վերայ անձրեւ կտեղան, եւ եթէ մի ծառ դէպի հարաւ ընկնի կամ դէպի հիւսիս, այնտեղը, ուր որ ծառը ընկել է, կմնայ։

4Քամիին մտիկ անողը սերմը չի ցանիլ, եւ ամպերին նայողը չի հնձիլ։

5Ինչպէս որ չգիտես, թէ որն է քամիի ճանապարհը, ինչպէս են շինվում ոսկորները յղի կնոջ արգանդումը, նոյնպէս եւ չգիտես ամենաստեղծ Աստուծոյ գործքը։

6Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չդադարէ քո ձեռքը, որովհետեւ չգիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու։

7Եւ քաղցր է լոյսը, եւ ախորժելի է աչքին տեսնել արեւը.

8Իրաւ եթէ մարդս շատ տարիներ էլ ապրէ, նորանցում թող ուրախանայ. Բայց թող յիշէ խաւարի օրերը, որ շատ են լինելու. Ամեն ինչ որ պիտի գայ՝ ունայն է։

9Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը, եւ թող զուարճացնէ քեզ քո սիրտը երիտասարդութեանդ օրերումը. Եւ գնա քո սրտի ճանապարհովը եւ աչքերիդ նայուածքովը. Եւ իմացիր որ սորանց ամենի համար Աստուած քեզ դատաստանի է բերելու։

10Եւ տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ դէն արա չարութիւնը մարմնիցդ. որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է։

Choose Translation

Switch translation for Ecclesiastes 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.